f

Անկախ

Հայաստանի բանկերի միությունը նշում է հիմնադրման 25-ամյակը. ՀԲՄ գործադիր տնօրենը ուղերձ է հղել


Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միության 25-ամյակի առթիվ: Ներկայացնում ենք Սեյրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը.

«Հարգելի գործընկերներ, ՀԲՄ անդամներ,

1995թ. Հայաստանի բանկերի հիմնադիր ժողովի թիվ 1 որոշման համաձայն հիմնադրվեց Հայաստանի բանկերի միությունը, որն այս տարի նշում է կազմավորման հոբելյանական 25-ամյակը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս։

Միությունն իր կենսագրության այս քառորդ դարում միշտ մեծ պատասխանատվությամբ պաշտպանել և ներկայացրել է բանկերի շահերը պետական օրենսդիր և գործադիր մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում։ Մշտապես համակարգելով բանկային գործունեության համընդհանուր ու ներառական կարևորություն ունեցող հարցերը` Միությունը մասնակցել է ոլորտին առընչվող օրենսդրական նախագծերի մշակմանն ու փորձաքննությանը։ Համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով օժանդակել է նաև բանկային առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը, բանկային ծառայությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործին։

Հատկանշական է, որ 25 տարվա ընթացքում Միությունը ղեկավարած խորհրդի անդամներ ու նախագահներ են եղել անհատներ, ովքեր մեծ դեր ու ավանդ են ունեցել ինչպես բանկային համակարգի, այնպես էլ երկրի կառավարման, տնտեսության կայացման ու զարգացման գործում:

ՀՀ առևտրային բանկերի և ՀՀ Կենտրոնական բանկի հետ մեր 25 տարիների համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք ժամանակակից և հուսալի բանկային համակարգ։ Միասին անցնելով կայացման ու զարգացման փուլեր՝ մեզ հաջողվել է ստեղծել նաև կայուն հիմքեր և նախապայմաններ ընթացիկ մարտահրավերներին, այդ թվում նաև ֆինանսական ճգնաժամերին՝ արդյունավետ դիմակայելու և դրանք հաղթահարելու համար։

Մեզ համար հոբելյանական այս տարին ստիպված ենք անցկացնել «արտակարգ» պայմաններում՝ պայմանավորված աշխարհում COVID-19 համավարակով ստեղծված իրավիճակով: Նման պայմաններում բանկային համակարգի համար օրակարգային հարց է կայունության շարունակական պահպանումը՝ մնալով բավարար կապիտալացված և իրացվելի, միևնույն ժամանակ  պահպանելով զարգացման վեկտորը։ Այս ճանապարհին մեզ համար անչափ կարևոր է նաև մեր հաճախորդների աջակցությունն ու վստահությունը, քանի որ ցանկացած փորձություն հաղթահարելի է, երբ կա միասնական նպատակ և փոխադարձ վստահություն։

Մեր հավաքական ձեռքբերումները նախանշում ու պարտավորեցնում են գործունեության հետագա ընդլայնում և արդյունավետության բարձրացում՝ ի նպաստ Բանկային համակարգի առաջատարի դերի պահպանման և մրցունակության բարձրացման:

Հարգելի գործընկերներ,

ևս մեկ անգամ շնորհավորելով ՀԲՄ 25-ամյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ, նաև գործնական նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման»։

Հայաստանի բանկերի միություն Սեյրան Սարգսյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին