f

Անկախ

Թուրքիայի «Պատմության» հիմնադրամն ու հայկական «արդարացումները». Yerkir.am


Yerkir.am-ի կողմից «Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ-ի չափորոշիչներում» աղմկահարույց բացահայտումներից հանրայնացվեց այն իրողությունը, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի գլխավորած Երիտասարդ պատմագետների միությունը տարիներ շարունակ համագործակցել է նաև Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը (History Foundation, թուրք.՝ Tarih Vakfı),  գրում է Yerkir.am-ը:

«Հիմնադրամի դրամաշնորհներով, «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (Imagine Center for Conflict Transformation, այս կենտրոնում 2011-2018 թվականներին աշխատել է իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը) և Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի (հիմնադրել և ղեկավարում է Լիլիթ Մկրտչյանը) հետ համատեղ 2016 թ. սկսած իրականացվել են Հայաստանում կիրառվող դասագրքերի և չափորոշիչների մանրազնին մոնիթորինգ, թիրախավորել դրանցում թշնամական կերպարներին և, ի վերջո, մշակել ու հրատաակել ձեռնարկներ ու չափորոշիչներ, որոնց միջոցով մարտահրավեր նետելով այդ կերպարներին, խնդիր է դրվել Հայաստանի Հանրապետությունում կերտել Թուրքիայի հանդեպ թշնամաբար չտրամադրված, այն է՝ հայոց պահանջատիրությունն ուրացող, բռնազավթված հայրենիքի հանդեպ այլևս որևէ նկրտում չունեցող սերունդ։

Համագործակցության շրջանակներում ստեղծվել է պատմության ուսուցիչներից / դասախոսներից, գիտնականներից և կոնֆլիկտաբաններից բաղկացած մի ցանց, ինչպես նաև սեմինարներ ու կոնֆերանսներ են կազմակերպվել Թուրքիայի և Հայաստանի ուսանողների, այլ մասնակիցների ու վերոնշյալ ցանցի անդամների համար։

Այդ աշխատանքների արդյունքում ցանցի անդամները համատեղ հեղինակել են «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») և 2019 թ. հրատարակված «Alternative History Education Modules for Armenia and Turkey» («Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար») գրքերը, որոնք հրատարակվել են Թուրքիայի «Պատմության» հիմնադրամի հրատարակչության կողմից, Friedrich Ebert Stiftung հիմնադրամի՝ Թուրքիայում ներկայացուցչության աջակցությամբ։

Գրքերի շնորհանդեսը կազմակերպվել է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին Պատմության հիմնադրամում, և դրանք բաժանվել են անվճար։ Նշյալ գրքերի ողջ հակահայկական բովանդակությունն արդեն ներկայացրել է պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

Աղմկահարույց հրապարակմամբ բարձրացված հանրային հուժկու ալիքին ինչպես Լիլիթ Մկրտչյանն ու նրա հետ միասին տարիներ շարունակ «խաղաղասիրական» նախագծերի կիզակետում գտնված հայտնի սորոսական պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, այնպես էլ նրանց գաղափարապես սնուցող հայտնի սորոսականներ Հրանուշ Խառատյանը, նրա դուստր Լուսինե Խառատյանը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը (վերջինս՝ ընդհատակյա ձևով) և այլ մանր ու միջին սորոսական-հայատյացներ (կոչենք՝ «խաղաղասերներ») սկսեցին լրատվամիջոցներով օրնիբուն հայտարարել, թե գոյություն ունեն նմանատիպ երկու հիմնադրամներ, որ իբր այս մեկ հիմնադրամը շատ հայապաշտ է, այն ներկայացնող թուրքերը շատ բարի են, պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչի համար նրանց մի մասը հալածվել է Էրդողանի կողմից, մի մասը՝ վտարվել, մի մասը՝ բանտարկվել։ Եվ այս ամենը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման…

Թուրքիայում գործող «Պատմության» հիմնադրամը ստեղծվել է 1991 թ. սեպտեմբերի 14-ին։ Հիմնադրամը հիմնվել է 264 հոգանոց խմբի կողմից։

Վերջինս հիմնականում բաղկացած է գիտնականներից, քաղաքական գործիչներից, գրողներից և արվեստի գործիչներից։

Ներկայումս հիմնադրամի նախագահը Մեհմեթ Օ․ Ալքանն է, խորհուրդը բաղկացած է 11 հոգուց.

1. Մեհմեթ Ալքան, ղեկավար խորհրդի նախագահ,

2. Բաշաք Թուղսավուլ, ղեկավար խորհրդի փոխնախագահ,

3. Դողան Չեթինքայա, ղեկավար խորհրդի փոխնախագահ,

4. Թանըլ Բորա, գլխավոր քարտուղար,

5. Էսրա Բալջը, հաշվապահ,

6. Բաղըշ Էրթեն,  անդամ,

7. Օզգյուն Աքդուրան Էրոլ, անդամ,

8. Գյոքհան Չեթինսայա, անդամ,

9. Այշե Օզիլ, անդամ,

10. Նուրշեն Գյուրբողա, անդամ,

11. Մեթե Թունչայ, անդամ։

Հիմնադրամի գլխավոր տնօրենը Իսմեթ Աքչան է։

Պատմության հիմնադրամի հրատարակչությունը 2015 թ․ տպագրել է Նորման Նաիմարկի, Ֆաթմա Մյուգե Գյոքչեքի և Ռոնալդ Գրիգոր Սյունիի հոդվածներից բաղկացած հետևյալ գրքի թուրքերեն թարգմանությունը՝ «Ցեղասպանության հարցը.  հայերը և թուրքերը Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանում» (437 էջ)։

Պատմության հիմնադրամի պաշտոնական կայքէջում սույն գրքի ծանուցման վերաբերյալ նշվում է․ «Վերջին հարյուրամյակներին կատարված զանգվածային կոտորածների վերաբերյալ ուսումնասիրությունները կենտրոնացել են հատկապես ցեղասպանությանը հատուկ դինամիկայի վրա։

Ցեղասպանության շատ դեպքեր մեկնարկել են արագ կերպով զանգվածային կոտորածի վերածված հարկադիր տեղահանության և էթնիկ զտման ծրագրերի միջոցով։

Պատմության ուսումնասիրությունների հարցում նոր մոտեցումներ ներկայացնող և Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանի վրա կենտրոնացած սույն աշխատության մեջ հրապարակված հոդվածները վերաբերում են Օսմանյան կայսրությունում բնակչության և տարբեր ազգություններ ունեցող տեղահանվածների նկատմամբ իրականացված քաղաքականությանը»։

Դարձյալ 2015 թ․ «Պատմության» հիմնադրամի հրատարակչությունը լույս է ընծայել 1912 թ․ Օսմանյան պետության Ռազմական վարժարանն ավարտած 5 հայ սպաներից մեկի՝ Գալուստ Սյուրմենյանի հուշերի թուրքերեն թարգմանությունը։

Ինչպես նշվում է «Պատմության» հիմնադրամի պաշտոնական կայքէջում, «Մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը օսմանյան բանակում ծառայած Սյուրմենյանի ողբերգությունը սկսվում է իր ծննդավայրում՝ Երզնկայում։

Սյուրմենյանը տեղեկանալով, որ Երզնկայում իր ընտանիքը բռնագաղթի է ենթարկվել, ճամփա է ընկնում՝ նրանց վերագտնելու նպատակով։

Ընտանիքին գտնելուց հետո Սյուրմենյանը հուշերում ներկայացնում է նաև Օսմանյան կայսրության անկումը, իր դերակատարումը նոր հայկական հանրապետության մեջ և իր հետագա կյաքը»»,-գրում է լրատվամիջոցը:

Հայաստան Հայոց պատմություն

Այլ հոդվածներ հեղինակից

Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են. ՊՆ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը
Դաշնակցության հարյուրավոր կամավորներ հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ (լուսանկար)
Սամվել Բաբայանը հայտնեց տասը զինծառայողի զոհվելու մասին
Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաները,տեսանյութ
Անկարան հայտարարել է Արցախի դեմ Բաքվի ագրեսիան սատարելու մասին
Արծրուն Հովհաննիսյանի և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը /ուղիղ/
Երեւանը չի նախատեսում տեղափոխել զինուժ դեպի Արցախ տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայից հետո. Հայաստանի դեսպան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը
Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. Փաշինյան
Ադրբեջանական զինուժը թիրախավորել է բնակչությանը եւ կրակել են մեծ տրամաչափի զենքերով. Կադրեր Ստեփանակերտից
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը.բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութերի տարածումը
Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են. ՀՀ ՄԻՊ
Քիչ անց տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ.Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է հրապարակել
Ուշ չէ, խելքի եկեք: Այն հումանիտար աղետը, որ սպասում է այս տարածաշրջանում, ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիեւը եւ իր սերունդները.Ա.Հարությունյան,տեսանյութ
Կորոնավիրուսով վարակման 328 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ իր բնակիչներին արգելում է օգտվել սոցիալական ցանցերից
Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում
«Մեդիա պաշտպանը» կոչ է անում «Ազատություն» ռադիոկայանին զերծ մնալ ադրբեջանական քարոզչական թեզերի շրջանառումից
Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը,տեսանյութեր
Հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք. Արցախի նախագահ
Կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում անհապաղ դիմել մեզ. ԱԱԾ հայտարարությունը
Կաթողիկոսն ընդհատում է այցն Իտալիա ու վերադառնում Հայաստան
Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել
Ավելին
Ավելին