Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր եւ ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած... Մարդիկ, որ դարձել են համավարակի դեմ պայքարի խորհրդանիշները! Հիմա կարդում եմ ձեր գրառումները, ու անխտիր բոլոր գրառումները ափսոսանք են արտահայտում, ցավ ու զայրույթ` Մհեր Դավիդյանցի հեռանալու կապակցությամբ։
Համոզված եմ, բոլորի համար պարզից էլ պարզ է, սա ում ձեռքի գործն է։ Պարզից էլ պարզ է, որ իր սեփական շողքից վախեցող առողջապահության "պատասխանատուն", պիտի սկսեր ազատվել այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր "քաջագործություններից" եւ իր համար վտանգ են ներկայացնում։ Հիմա հարցն այլ է` միթե բժշկական համայնքը շարունակելու է հանդուրժել այս ամենը? Միթե բժշկական համայնքը կրկին չի կարողանալու համախմբվել? Մինչեւ երբ?
Ժամանակն է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը համախմբվի ու իր վճռական խոսքն ասի!