Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ձգտելու է համախմբել արաբների ջանքերը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո Լիբանանին աջակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «Reuters» գործակալությանը, Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Արաբական պետությունների լիգայի ղեկավարը հայտարարել է, որ Արաբական պետությունների լիգան պատրաստ է օգնություն ցույց տալ պայթյունը հետաքննելու հարցում:
«Մենք պատրաստ ենք օգնել մեր բոլոր միջոցներով», - ասել է նա ՝ հավելելով, որ կմասնակցի միջազգային հեռուստախորհրդաժողովին, որը կկազմակերպի Ֆրանսիան կիրակի օրը ՝ քննարկելու Լիբանանին հատկացվելիք օգնությունը: