f

Անկախ

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել «Սևան» ազգային պարկում


Օգոստոսի 8-ին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։
Նախարար Պետրոսյանը նախ հանդիպում-քննարկում է ունեցել «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ, որին ներկա են գտնվել ազգային պարկի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները։ Նախարարը ներկայացրել է Սևանի հիմնախնդիրների լուծման իր տեսլականն ու շուտափույթ լուծման առաջնային խնդիրներ դրել։

«Սևան» ազգային պարկում տեղի ունեցած մեկ այլ աշխատանքային խորհրդակցությանը, որը մեծամասամբ վերաբերում էր Սևանում ապօրինի ձկնորսության դեմ պայքարին և գործող օրենքի ամբողջական կիրարկմանը, մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարը կարևորել է համառ ու հետևողական պայքարը լճում ձկնագողությամբ զբաղվող մարդկանց ու խմբերի դեմ, որոնց գործունեության արդյունքում Սևանա լիճը կրում է զգալի էկոլոգիական վնասներ։
Հանդիպումից հետո Ռոմանոս Պետրոսյանը շրջայց  է կատարել Սևանա լճի թերակղզում գտնվող հանրային լողափում, ստուգայցով եղել լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ՝ տեղում դիտարկելու առկա իրավիճակը:

●    Արձանագրվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ բազմաթիվ հատվածներում, առկա են ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դեպք։
Արձանագրվել է նաև առանց պետական գրանցման պայմանագրային վարձակալությամբ գործունեության 150 դեպք։

●       Վեր է հանվել տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող, որոնց գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով:

● Ազգային պարկի ափամերձ հատվածներում՝ կառուցապատման թույլատրելի նիշից ցածր գոտում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 է։ Բոլորը ենթակա են ապամոնտաժման և քանդման։

Կարճաժամկետ հեռանկարում առաջնային խնդիր է պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Նախարարը շրջայցը եզրափակել է Սևանա լճի հարավ-արևելյան ափեզրին ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքների դիտարկմամբ։

●   Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումն առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։

● Այս տարի նախատեսվում է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։ Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։

Գեղարքունիքի մարզ կատարած այցի ավարտին նախարար Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի տնօրինությանը տվել է հստակ հանձնարարականներ, որոնց կատարումը գտնվելու է նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում։

Սևան ազգային պարկ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին