Եվրոպայի խորհրդի անդամակցությունից ի վեր Հայաստանն առաջին անգամ չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի բուժումը, ինչը չի կատարվել։
Հիշենք՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար դիմել է 1996թ, անդամ է դարձել 2001թ, ինչի արդյունքում Հայաստանը միացել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ու ստորագրել այլ եվրոպական փաստաթղթեր, փոփոխել ու ավելացրել մի շարք ներպետական օրենքներ, որպեսզի համապատասխանի եվրոպական արժեքներին, այդ թվում՝ վերացրել էր մահապատիժն ու ապաքրեականացրել նույնասեռականությունը։
Եվրոպական արժեքներից շեղվելու դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեին դիմելու եվրոպական դատարան՝ վերականգնելու իրենց եվրոպական իրավունքները, ինչը բազմիցս արվել է։ 2018թ իշխանության եկան հենց այդ արժեքներով տոգորվածները՝ ասելով, որ հանրապետական իշխանությունը չի համապատասխանում այդ արժեհամակարգին, և, ինչպես քրիստոնյաները վերացրին քրիստոնեական արժեքները, այնպես էլ արևմտամետները՝ եվրոպական արժեքները՝ հրաժարվելով կատարել եվրոպական արժեքը պահպանող կառույցի որոշումը։