Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 5,102-ով։ Այդ մասին հայտնել են Մոսկվայում գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ շտաբի, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր գրանցվել են 84 շրջաններում: Անցած 24 ժամվա ընթացքում COVID-19-ից երկրում ապաքինվել է 7 123 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվածների ընդհանուր թիվը հասել է 710,298-ի:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսից առաջացած բարդություններից մահացածների թիվը աճել է մինչև 15 260-ի: Անցած օրվա ընթացքում գրանցվել են մահվան 129 դեպքեր:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19- ի 902 701 դեպք: