Իրաքում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի լոգիստիկ աջակցության ավտոշարասյան հարևանությամբ պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնում է Al Sumaria հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Ալ-Բատհայի մերձակայքում մայրուղով ավտոշարասյան անցնելու ընթացքում, նշվել է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով զոհեր չեն եղել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայումս անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը և հետաքննություն սկսել դեպքի կապակցությամբ։