f

Անկախ

SIP պանելների առավելությունների մասին


Սեփական առանձնատուն կառուցելը պատասխանատու ևիհարկե ,թանկհաճույք է: Իսկ ի՛նչ անել, եթեայնուամենայնիվ, շարունակում եք երազել առանձնատան մասին ու մտովի գծագրել բոլոր այն հարմարությունները, որ կարող է պարգևել միայն առանձնատունը: «Սարմա Գրուպ» ընկերությունն առաջարկում է Ձեր երազանքի իրականացման արագ, մատչելի և հուսալի միջոց:

SIP պանելներով տներ Կանադայում և ԱՄՆ-ում, հետո արդեն ամբողջ աշխարհում սկսել ենկառուցել դեռ անցյալ դարի կեսերից։ Տեխնոլոգիան տարիների ընթացքում կատարելագործվել է, և այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում ապրել հենց  SIP պանելով կառուցված տներում։ Եվ դա պատահական չէ. ժամանակն ապացուցել է, որ այս տները ջերմախնայող են, սեյսմակայուն, հարմարավետ ևունեն հրակայունության բարձր աստիճան:

«Սարմա Գրուպը» Հայաստանում SIP պանելներով կառուցապատմամբ զբաղվող առաջատար ընկերություն է։ Այս ընկերության առավելությունն այն է, որ ունի SIP պանելների սեփական արտադրություն և առաջարկում է բարձր երաշխիք ունեցող НГ (Не Горющий) 3 SIP  պանելներ, որոնք համապատասխանում են բնակելի տների համար նախատեսված միջազգային չափանիշներին։

Ինչի՞ց են պատրաստվում SIP պանելները, անվտա՞նգ են արդյոք, որքանո՞վ են ամուր և հուսալի․ սրանք են այն հիմնական հարցերը, որոնք սովորաբար հուզում են նրանց, ովքեր որոշել եք տուն կառուցել ու դիմել են «Սարմա Գրուպին»:

Եվ այսպես, SIP պանելը (SIP-structural insulated panel, կառուցվածքային ջերմամեկուսիչպանել) խիտ կառուցվածքային մեկուսացված բազմաշերտշինանյութ է՝ ներսում բարձրակարգ ջերմակայուն մեկուսիչով`պենոպոլիստիրոլով։ Պենոպոլիստիրոլն ունի թեթև քաշ և ջերմային ցածրհաղորդունակություն։ Արտաքին շերտերը պատրաստված են բարձրխոնավադիմացկունություն ունեցող OSB (oriented strand board) սալերով, որոնք ստացվում են բարձր ջերմաստիճանի տակհատուկ խեժերի օգնությամբ փայտյաքերուքներից, անցնում են հատուկ մշակում, ինչի արդյունքում դրանք չեն արտադրումվնասակար նյութեր: Այդ են ապացուցում նաև տարբեր հետազոտությունները, որոնք արվել են SIP–ով կառուցված տների ներսում հատուկ չափիչ սարքերի օգնությամբ։

Այս տները ոչ միայն անվտանգ են, այլ նաև հուսալի. ունեն 9 բալ սեյսմակայունություն։ Դրանք, չնայած իրենց թեթև քաշին, ծանրադիմացկուն են։ Բացի այդ դրանք բավականին երկարակյաց են.շահագործմաննվազագույնժամկետը50 տարի և ավելի է։ Եթե անգամ մասնակի վնասվածքներ է կրում, դրանք արագ շտկվում են։

SIP պանելներով տների առավելություններն անհամեմատ շատ են, այդ թվում՝ բարձր ջերմակայունություն և արդյունքում 70-80% էնեգիախնայողություն։

174մմ հաստությամբ պանելն ապահովում է 2մ հաստությամբսիլիկատային աղյուսե պատի ամրություն ու ջերմություն։ Այսպիսիով, դուք նաև զգալի տարածք եք շահում։

Այս տների մեծագույն առավելությունը նաև արագ կառուցապատումն է։ 100քմ առանձնատունը առանց ներքին ու արտաքին հարդարման կառուցվում է 2-3 շաբաթում։ Եղանակային պայմանները չեն կարող խոչընդոտել այս տեմպերին, անգամ ձմռանը կարելի է կառուցապատել։Տների կառուցման համար չիօգտագործվում ծանրտեխնիկա։ Շինարարությունը կատարում է 4 հոգուց կազմված 1 խումբ։

«Սարմա Գրուպը» պատվիրատուի հետ կազմում է տան ճարտարապետական նախագիծը, որը կարող է ներառել նաև ներքին ու արտաքին հարդարումը, ունենալ 2-3 հարկ։ Ի դեպ SIP պանելները հարմար են նաև տարբեր հասարակական (սրճարան, ռեստորան), գյուղատնտեսական  նշանակության (գոմ, սառնարան, պահեստ) շինությունների, նաև պարիսպների կառուցման համար։ Ընկերության կառուցած շինությունները ժամանակի ընթացքում դեֆորմացիաների չեն ենթարկվում, որովհետև կառուցվում են պահպանելով բոլոր ցուցումներն ու ժամանակակից մոտեցումները։ Ի դեպ, ոչ մի սահմանափակում ներքին ու արտաքին հարդարման առումով նույնպես չկա։ Դուք Ձեր երևակայությամբ կամ դիզայների հետ կարող եք գծագրել ինտերիերն ու էքստերիերը և ստանալ ցանկալի արդյունք։ Այս տների պատերն ու հատակը հատարյալ հարթ են ու հավասար,և լրացուցիչ մշակման կարիք չի լինում։ Բարձր ջրամեկուսացմանշնորհիվ SIP տներում բացառվում էբորբոսների եւ խոնավությանառաջացումը։ Եվ, որ պակաս կարևոր չէ, SIP պանելներըգրավիչչեն կրծողների և միջատների համար։

Ինչպես տեսնում ենք, առավելությունները, որ ունեն SIPպանելները, բազմաթիվ են։ Դրանք զգալի հեշտացնում են սեփական առանձնատան կառուցումը, կրճատում կառուցման ժամկետները, ունեն հուսալիության ու ամրության բարձր երաշխիքներ։ Եվ, որ ամենակարևորն է, շատ մատչելի են։

 

SIP պանելներով տներ «Սարմա Գրուպ» ընկերություն խմբագրի ընտրանի

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին