f

Անկախ

ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի բոլոր կուրսերի դասախոսություններն առցանց կանցկացվեն


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը կլինի 70 րոպե, գործընթացը կկազմակերպվի հիբրիդային եղանակով, տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից:

 

Առկա բակալավրիատի 1-ին կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից առկա հիմունքներով՝ սեպտեմբերի 15-ից անցում կատարելով հիբրիդային եղանակի։

Առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ և առկա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից՝ հիբրիդային եղանակով։

 

Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 22-ից՝ հիբրիդային եղանակով։

Հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն նոյեմբերի 2-ից՝ հիբրիդային եղանակով։

1-ին հերթի դասերը կմեկնարկեն ժամը 9.30-ին

2-րդ հերթինը՝ ժամը 14.00-ին

3-րդ հերթինը՝ ժամը 18.20-ին:

Ելնելով ուսանողների հավասարաչափ բաշխման և կուտակումներից խուսափելու անհրաժեշտությունից՝ ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխերը կսահմանվեն հետևյալ կերպ՝

1) առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերը՝ առաջին հերթ, բացառիկ դեպքերում՝ շաբաթական մեկ օր երկրորդ հերթ,

2) առկա մագիստրատուրայի 1,5 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ,

3) առկա մագիստրատուրայի 2 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երրորդ հերթ։

Առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի բոլոր կուրսերի դասախոսությունները կանցկացվեն առցանց։

Առցանց դասախոսությունները կկազմակերպվեն միասնական գործիքով (zoom, google meet) և դասախոսությունների հղումներն կամրակցվեն հաստատված դասացուցակին։

Առցանց դասախոսություններին ուսանողները պարտավոր են ամբողջ ընթացքում միացրած վիճակում թողնել տեսակապը, իրենց օգտահաշիվները բացել իրենց անուն ազգանուններով։

ՀՊՏՀ-ում սահմանվում են հետևյալ հակահամաճարակային կանոնները.

1-ին հերթի դասեր ունեցող ուսանողները և աշխատակիցները պետք է համալսարան ներկայանան առավոտյան ժամը 8:30-ին, իսկ 2-րդ հերթի ուսանողները և դասախոսները՝ ժամը 13։20-ին՝ դասապրոցեսը սահմանված ժամերին սկսելու համար:

Մինչև համալսարան մուտք գործելը անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջև արված գծանշումների մոտ:

Համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների անհատական ջերմաչափում: Բուհը վարում է ուսանողների և աշխատակիցների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող ուսանողների և աշխատակիցների տվյալները, որոնց մուտքը բուհ արգելվում է։

Պարտադիր է կրել դիմակ համալսարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում:

Ուսանողները և աշխատակիցները համալսարան պետք է մուտք գործեն հետևյալ մուտքերից.

Կառավարման ֆակուլտետ՝ մուտքը Նալբանդյան փողոցից (կենտրոնական մասնաշենք)։

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից (դարպասներ)։

Ֆինանսական ֆակուլտետ՝ մուտքը Ա.Մանուկյան փողոցից։

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ մուտքը Հերացի փողոցի կողմից։

Սիրելի ուսանողներ, դասացուցակները և գործընթացի մասին ձեզ հետաքրքրող հավելյալ տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում:

Հետևեք ՀՊՏՀ պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին»:

ՀՊՏՀ առցանց կրթություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին