f

Անկախ

Անկախ-ի լրագրողը հաղթող է ճանաչվել «Մանթաշով» միության հայտարարած մրցույթում


«Մանթաշով» գործարարների միությունն ամփոփեց իր հայտարարած լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները։

Մրցույթին, որի հիմնական նպատակն էր բարձրացնել կորոնավիրուսի համավարակի պայմաններում գործարար ոլորտի խնդիրները, ի հայտ եկած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքները, չհիասթափվելու և նոր գաղափարներ իրագործելու գործարարների կամքը, մասնակցել էին ՀՀ և Արցախի տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ։

Լավագույն է ճանաչվել տասը լրագրող, այդ թվում և ankakh.com լրատվական կայքի լրագրող Անի Գասպարյանը։

Մինչ մրցանակների հանձնումը «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ներկայացրեց միության գործունեության նպատակն ու անելիքները՝ համագործակցության մի շարք հարցեր քննարկելով լրագրող գործընկերների հետ։

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ նորաստեղծ միությունն արդեն համալրել է շուրջ 50 գործարար ամենատարբեր ոլորտներից, և նրանց բոլորին միավորում է մի քանի կարևոր չափանիշ՝ բոլորի բիզնեսները ստեղծվել են ինքնուրույն (self-made), առանց հովանավորչության կամ նախնական մեծ կապիտալի, միությունը ապաքաղաքական է։

Միության անդամներից Վահան Քերոբյանը, որը «Menu Group» ընկերության հիմնադիրն է, իր բիզնեսը սկսել է զրոյից և շատ արագ Հայաստանում ձևավորել առաքման լուրջ ծառայություն՝ դառնալով ոլորտում առաջատար և բիզնեսն արտահանելով նաև Վրաստան ու Բելառուս։ Այսօր ընկերությունը գնահատվում է 30-35 միլիոն դոլար։

Հայկական «Volterman» խելացի դրամապանակների հեղինակ և բիզնեսի հիմնադիր Ազատ Թովմասյանը, որը նույնպես միության անդամներից է, լրագրողներին ներկայացրեց դրամապանակի հաղթարշավի պատմությունը ողջ աշխարհում։ «Volterman»-ը հայկական միակ արտադրանքն է, որն արտահանվում է աշխարհի շուրջ 130 երկիր։ Արտադրանքի հանրահռչակման գործում գործարարը կարևորեց լրագրողների հետ համագործակցությունը՝ նշելով, որ դրամապանակներն աշխարհին հայտնի դարձնելու նպատակով իրենք հենց սկզբից հավաքագրել ու կազմել են միջազգային մեդիա բազա և առանձին-առանձին աշխատանք կատարել յուրաքանչյուր լրագրողի և բլոգերի հետ։

«One Way Tour» ընկերությունը, որի գործունեությունը սկզբում եղել է ընդամենը հոբի, հետագայում Մաթևոս Բարսեղյանի ջանքերով դարձել է Հայաստանի ամենահայտնի տուրիստական ընկերություններից մեկը։ Մինչ ՔՈՎԻԴ-19-ի հայտնվելը, ընկերությունն ամեն տարի երկնիշ աճ է արձանագրել՝ Հայաստանում ներգնա ու ներքին տուրերից օգտվող հաճախորդների թիվը հասցնելով ավելի քան 40 հազարի։ 2019 թվականին «One Way Tour»-ը ճանաչվել է լավագույն տուրիստական ընկերություն։ Այսօր, ըստ ընկերության հիմնադրի, իրենց ջանքերն ուղղված են ճգնաժամը հաղթահարելուն և շուկայում իրենց դիրքը պահպանելուն։

Մսամթերքի արտադրությամբ զբաղվող  «Բայազետ» ընկերությունը, որի հիմնադիրն է Տիգրան Մոմջյանը, հայկական շուկայում է 1998 թվականից։ Ընկերությունը ստեղծում է պրեմիում որակի արտադրանք։ «Բայազետն» առաջինն էր, որ Հայաստանում իրականացրեց քյուֆթայի բրենդավորում և շուկա ներկայացել նոր փաթեթավորված քյուֆթայով: Տիգրան Մոմջյանը նույնպես մանթաշովական է և միության շրջանակներում ևս պատրաստ է իր փորձառությունը ներդնել ոլորտի զարգացման գործում։ 

Մրցանակաբաշխությանը ներկա միության անդամները, ներկայացնելով իրենց բիզնեսի առանձնահատկություններն ու խնդիրները, կարևորեցին լրագրող-գործարար անմիջական համագործակցությունն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ջանքերը։

Ինչպես նշեց Վահրամ Միրաքյանը, միության գլխավոր նպատակներից մեկն էլ հասարակության մեջ առկա կարծրատիպերի կոտրումն է և գործարարության ու գործարարի նկատմամբ դրական իմիջի ձևավորումը։ Այս հարցում, անշուշտ, լրագրողական համայնքի դերն առանցքային է։

 

Գործարար Հաջողված Բիզնես Մանթաշով գործարարների միություն մրցույթ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին