Մահացել է իրանահայ ֆուտբոլիստ Սերժիկ Թէյմուրեանը: Այս մասին տեղեկացնում է Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ֆեյսբուքյան էջը:
Թեհրանում, 46 տարեկանում մահկանացուն է կնքել իրանահայ ճանաչված ֆուտբոլիստ Սերժիկ Թէյմուրեանը: Մահվան պատճառն ավտովթարն է: Նա շուրջ մեկ ամիս կոմայի մեջ է եղել: Սերժիկ Թէյմուրեանը խաղացել է Իրանի «Արարատ» և «Էսթեղլալ» թիմերում, ինչպես նաև գերմանական «Մայնց» ակումբում, Իրանի ազգային հավաքականում:
«Ցաւօք, Թեհրանում, 46 տարեկանում իր մահկանացուն կնքեց իրանահայ ճանաչւած ֆուտբոլիստ, ժամանակի մարզական կեանքում փայլուն մարզիկ՝ Սերժիկ Թէյմուրեանը: Մահւան պատճառը աւտովթարն է և նա շուրջ մէկ ամիս կոմայի մէջ է եղել:
Սերժիկ Թէյմուրեանը մաս է կազմել Իրանի «Արարատ» և «Էսթեղլալ» թիմերում ինչպէս նաև գերմանիայում «Մայնց» խմբում ու Իրանի Ազգային հաւաքականների կազմերում»,- Թեհրանի հայոց թեմի առաջնորդարան: