Նյու Յորքում մեկնարկել է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։
Մրցաշարային առաջ օրը պայքարի մեջ է մտել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ում մրցակիցն էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դամիր Ջումհուրը։ Սերբ թենիսիստը վստահ հաղթանակ է տարել 6-1, 6-4, 6-1 հաշվով։
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 մլն ԱՄՆ դոլար, կեզրափակվի սեպտեմբերի 13-ին:
Նշենք, որ ԱՄՆ առաջնության առաջին մրցաշարը կայացել է 1881-ին: Միայն 1968 մրցաշարը դարձավ «բաց»: Մինչ այդ անցկացված մրցաշարերում ամենաշատը ԱՄՆ թենիսի առաջնությունում հաղթել են Ջիմի Կոննորսը և Պիտ Սամպրասը, ինչպես նաև Ռոժե Ֆեդերերը: