f

Անկախ

Վերելակների նորոգմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները ակցիա են անում. պահանջում են իրենց աշխատավարձը


Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գործող «Ռաֆայել Գրիգ» ՍՊԸ-ի վարչական շենքի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 1-ին հավաքվել են 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են իրենց կատարած աշխատանքի դիմաց գումարները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մոտ 2 ամիս է՝ մայրաքաղաքում սկսել ենք իրականացնել վերելակների կապիտալ վերանորոգում և մեծ մասն էլ հին, դարն ապրած վերելակները փոխել ենք նորով։ Անգամ՝ մեր հաշվին աշխատել ենք շաբաթ-կիրակի օրերին, հաշվի առնելով մեր ժողովրդի վիճակը, որ ինչքան շուտ բնակիչները ունենան նոր վերելակներ, այնքան լավ։ Նմանատիպ աշխատանքներ ենք կատարել մայրաքաղաքի Շենգավիթ, Էրեբունի, Ավան և Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Իսկ հիմա 200-ից ավելի աշխատակիցներով հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։

Դիմում ենք Ռաֆայել Գրիգորյանին մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձները ստանալու համար, նա մեզ ուղղորդում է Երևանի քաղաքապետարան։ Պարետ Տիգրան Ավինյանը հորդորում է, որ համավարակի այս օրերին պահպանենք սանիտարահիգիենիկ պայմանները։ Եթե աշխատավարձները չենք ստացել, ո՞նց ենք կոմունալները մուծելու»:

Ակցիայի մասնակիցները պատրաստվում են գնալ Երևանի քաղաքապետարան, վերջնական պարզեն՝ քաղաքապետարա՞նն է ստում, թե՞ ՍՊԸ-ի տնօրինությունը։

Բողոքի ակցիա

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին