Նյու Յորքում մեկնարկած ԱՄՆ թենիսի բաց առաջնությունում Սերենա Ուիլյամսը հաղթել է Կրիստի Աննին երկու սեթում` 7:5, 6:3 հաշվով` սահմանելով ռեկորդ ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղում հաղթանակ տոնածների շարքում: Սա Ուիլյամսի 102-րդ հաղթանակն էր այս մրցաշարում:
Սերենա Ուիլյամսն ԱՄՆ բաց առաջնության 6-ակի հաղթող է:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 մլն ԱՄՆ դոլար, կեզրափակվի սեպտեմբերի 13-ին:
Նշենք, որ ԱՄՆ առաջնության առաջին մրցաշարը կայացել է 1881-ին: Միայն 1968 մրցաշարը դարձավ «բաց»: Մինչ այդ անցկացված մրցաշարերում ամենաշատը ԱՄՆ թենիսի առաջնությունում հաղթել են Ջիմի Կոննորսը և Պիտ Սամպրասը, ինչպես նաև Ռոժե Ֆեդերերը