Թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում միմյանց հետ ուժերը չափեցին աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը և Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը:
Նյու Յորքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ փուլում Ուիլյամսն առավելության հասավ Գասպարյանի նկատմամբ երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:
ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: