f

Անկախ

Տնտեսական զարգացման «առանց անգլերենի հնարավոր չէ մոշ աճեցնել» մոդելը


«Հայկական Ժամանակ»-ում հայտնվել է հերթական անստորագիր հոդվածը:

Հոդվածի հեղինակը (որի ինքնությունն ինչպես միշտ դժվար չէ գուշակել) փորձել է ներկայացնել տնտեսական զարգացման «փաշինյանական մոդելը» դա հակադրելով «քոչարյանական մոդել»-ին:

«Փաշինյանական մոդել»-ի հիմքում, որը հեղինակը պայմանականորեն անվանել է «առանց անգլերենի հնարավոր չէ մոշ աճեցնել» ընկած է անգլերենի իմացությունը, որը թույլ կտա հայաստանցի մոշ աճեցնողին, կոշկակարին, ինժեներին, բժշկին, ծրագրավորողին և այլ մասնագետներին իրենց ոլորտում մրցունակ լինել: Այն հարցին, թե միայն անգլերենի իմացությամբ ինչպես կարելի է տնտեսական մրցունակության ու դրա արդյունքում «տնտեսական հեղափոխության» հասնել թող պատասխանեն տնտեսագետները: Կարևոր կետն այն է, որ հոդվածագրի համոզմամբ դա «շատ ավելի բարդ ճանապարհ է, արդյունքներն էլ կերեւան ավելի ուշ»: Նշանակում է հույս կապելով «փաշինյանական մոդել»-ի հետ դեռ երկար ժամանակ «տնտեսական հեղափոխության» ու «տնտեսական զարգացման» ակնկալիք չպիտի ունենալ:

Միևնույն ժամանակ «անհայտ» հոդվածագիրը մերժում է «քոչարյանական մոդել»-ը, որի հիմքում ընկած է արտասահմանյան ընկերություններին կամ մեծահարուստ սփյուռքահայերին Հայաստան հրավիրելը (արտաքին ներդրումներ ներգրավելը), քանի որ դա համարում է «ազգային հարստությունը «ջրի գնով» նվիրել նրանց, արտոնյալ պայմաններ ստեղծել, թույլ տալ, որ Հայաստանն օգտագործվի որպես հումքային կցորդ եւ էժան աշխատուժի աղբյուր, ու այդ ճանապարհով հասնել տնտեսական որոշակի աշխուժացման»: Պարզ բառերով բացատրած ըստ հոդվածագրի արտաքին ներդրումներով չի կարելի տնտեսական կայուն զարգացում ապահովել, քանի որ այդպիսով «ընդերքը կթալանվի, ենթակառուցվածքները կդառնան օտարների սեփականությունը, շահույթի մեծ մասը դուրս կբերվի երկրից, իսկ բնակչությունը կմնա նույն էժան աշխատուժը»:

Հոդվածագրի հայտնած տեսակետի քննարկումը նույնպես թողնելով տնտեսագետներին, կարելի է արձանագրել, որ վերջին 2,5 տարվա ընթացքում այդքան սպասված արտաքին ներդրումներն այս պահից դառնալով «քոչարյանական մոդել»-ի բաղադրիչ տարր ու բնականաբար հակադրվելով փաշինյանական «առանց անգլերենի հնարավոր չէ մոշ աճեցնել» մոդելին դառնում են անկարևոր:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ռոբերտ Քոչարյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին