РЕН ТВ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Արիզոնայի Մայո կլինիկայի մասնագետները նշել են այն սննդամթերքները, որոնք կարող են մարդուն ավելի երջանիկ դարձնել: Գրում է Gazeta.ru-ն:
Մասնագետների խոսքերով ՝ լոբին, ձուկը, սպանախը, ձուն, ընկույզը և բրոկկոլին պարունակում են սերոտոնին և դոֆամին հորմոններ, որոնք կարող են բարձրացնել տրամադրությունը:
Իսկ հասուն պանիրը, ինչպես նաև համբուրգերների և հոթ-դոգների վերամշակված միսն, ընդհակառակը, վատ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Դրանք պարունակում են նիտրատներ, որոնք ազդում են ուղեղի այն մասի վրա, որը պատասխանատու է հոգեկան հիվանդությունների համար: