f

Անկախ

Լսեցի Առողջապահության նախարարի տեղակալի զեկույցը ու հիասթափություն ապրեցի


Այս պահին Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն այս պահին անցնում է երկրորդ ընթերցում։
 

Լսեցի Առողջապահության նախարարի տեղակալի զեկույցը ու հիասթափություն ապրեցի։ Կարծում եմ չկա երկրորդ կարծիք, որ չխելը վնասակար է առողջությանը ու որ պետք է կանխարգելել այն։ Իսկ ինչ է անում նախարարությունը, վերցնում ու կտրուկ արգելում է բոլոր տարածքներում՝ առանց հստակ կարգավորման։ Այո, նախարարությունն այն կարծիքին է, որ կտրուկ արգելքն ազդելու է ՄԱՐԴՈՒ ԾԽԵԼՈՒ ՎԱՐՔԱԳԾԻ ՓՈՓՈԽՄԱՆ վրա, այսինքն մարդը, իրազեկվելով, որ որոշակի տարածքներում արգելվում է ծխախոտ օգտագործելը, վախից դադարելու է առհասարակ ծխել։
Մենք շատ ենք սիրում վկայակոչել օտար երկրների փորձը, բայց նույն այդ օտար երկրների փորձով չենք բերում ստատիստիկ տվյալներ, թե օրենքի կիրարկումից հետո ինչքանով է կրճատվել ծխողների թիվը։ Սա է, չէ ամենակարևոր ուղերձը։
Վերցրել են Ավստրալիայի օրինակը՝ ծխախոտային բոլոր արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման արդյունավետության և վնասը նվազեցնելու հիմնավորմամբ, առանց մեկնաբանելու, թե օրինակ՝ ինչպե՞ս է միատեսակ փաթեթավորումը նվազեցնելու ծխելու դեպքերը, իմ խորին համոզմամբ՝ չի նվազեցնելու, այլ հակառակը․ նույն Ավստրալիայում, օրենքի կիրառումից հետո, ապօրինի առևտուրն աճել է 20%-ով, իսկ ապօրինի ապրանքների բռնագրավման դեպքերն աճել են 45%-ով։
Մյուս խնդրահարույց հարցը վերաբերում է ԵԱՏՄ պայմանագրի 51-րդ, 52-րդ և 53-րդ կետերի հիմնական սկզբունքների հակասությանը, այսինքն նախագծով առաջարկված սպիտակ փաթեթավորման, ինչպես նաև ԵԱՏՄ «Միասնական ցուցակում» չընդգրկված ապրանքատեսակների վրա այս օրենքով տարածվող պահանջը հակասում է հենց այս դրույթներին, որոնք սահմանում են, որ անդամ պետությունները թույլ չեն տալիս իրենց օրենսդրության մեջ սահմանել ցուցակում բացակայող ապրանքների համար պարտադիր պահանջներ։
Օրենքի նախագծում առկա են տեխնիկական պահանջներ, որոնք վերաբերում են նոր դասի ապրանքներին, այսինքն ծխախոտի փոխարինիչներին, որոնք ի դեպ ծխախոտահումք չեն պարունակում, սա նշանակում է, որ ԵԱՏՄ Միասնական ցուցակում չներառված ծխախոտային արտադրատեսակների վրա չեն կարող տարածվել այդ պահանջները։ Այդ իսկ պատճառով պետք է հեռացնել այս դրույթները, քննարկել այս հարցը ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ, և քանի որ 2018-ին Հայաստանն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական առաջարկով Միասնական ցանկում ներառել ծխախոտի փոխարինիչները և դրանց վերաբերող կարգավորումները, ընթացք տալ այս առաջարկին, որպեսզի ԵԱՏՄ շրջանակներում պետությունը խնդիրներ չունենա ապագայում։
Հաջորդ հարցը, որից կուզեի խոսել, օրինակ, ինչու՞ հղում չի արվում Եվրամիության անդամ պետություններում Ծխելու արգելքի միասնական օրենքի կիրարկման արդյունքում ունեցած տվյալներին, ինչու՞ օրենքում տեղ չեն գտել ԵՄ երկրներում այն հստակ կարգավորումները, որոնք առանձին սահմանում են ամբողջական և մասնակի արգելք տարբեր վայրերի համար, օրինակ՝ բար, ռեստորան, աշխատավայր, հանրային տրանսպորտ, և բոլոր այս վայրերում օրենքի կիրառումից որոշակի ժամանակ անց գրանցված արդյունքները՝ դրական, բացասական կամ ազդեցության առհասարակ բացակայություն։ Օրինակ, իմ ուսումնասիրություններով՝ այս երկրներում մասնակի արգելքը բավականին դրական է ազդել ծխողների թվի կրճատման վրա ավելի քան, այլ երկրներում ամբողջական արգելքը։ Հղմամբ կարող եք ուսումնասիրել վերոնշյալի ամբողջական քարտեզագրումը։
https://smokefreepartnership.eu/our-policy-wo…/smokefree-map
Եվ վերջում, ուզում եմ նորից շեշտել, չեմ կարծում կգտնվի մեկն, ով պրո-ծխախոտային քարոզ կարող է անել (չնայած՝ կգտնվեն թերևս). երբ բերում եք օրենք, որը միտված է ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանն ու կանխարգելմանը, ուրեմն շեշտադրումը չպետք է դնել արգելքի և քաղաքացուն ծխելու համար աննորմալ դրամական տույժի ենթարկելու վրա, այլ այն քայլերի, որոնցով պատրաստվում եք իրապես պայքարել և կանխարգելել, այլ ոչ թե կացնով արգելել, հետո սկսել քաղել դրա արդյունքում արձանագրվող ապօրինությունների նեգատիվ ազդեցությունը, Ավստրալիայի տվյալները վկա։
#ԱռանցԾուխՀայաստան #Լինելուէ #ՈչԿացնայինՏրամաբանությանը

 


 

 

ՖԲ Գրառում Աննա Կոստանյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին