f

Անկախ

Պարենային ապրանքների համաշխարհային գները օգոստոսին աճել են


Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սեպտեմբերի 3-ին թողարկված հաշվետվության՝ օգոստոս ամսին, երրորդ ամիսն անընդմեջ, պարենային ապրանքների համաշխարհային գները աճ են գրանցել, պայմանավորված հիմնականում կայուն պահանջարկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման հետ:  

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, օգոստոս ամսվա ընթացքում կազմել է միջինը 96.1 նիշ, ինչը 2.0 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ՝ հասնելով 2020թ. փետրվարից մինչև հիմա գրանցված ամենաբարձր ցուցանիշին:  

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 1.9 տոկոսով, ինչը 2019թ. օգոստոսի համեմատ բարձր է միջինը 7.0 տոկոսով՝ պայմանավորված հիմնականում կերի նպատկով օգտագործվող հացահատիկների գնաճով: Սորգոյի գները աճել են 8.6 տոկոսով՝ կազմելով 33.4 տոկոսով ավել, քան մեկ տարի առաջվա մակարդակն էր, որի  պատճառը հիմնականում Չինաստանի կողմից ներկրման բարձր պահանջարկն է:  Եգիպտացորենի գները աճել են 2.2 տոկոսով, որը հետևանք է այն մտահոգությունների, որ վերջերս Այովայում բերքի վնասները կարող են ազդել առաջարկի ծավալների վրա: Աճել են նաև բրնձի միջազգային գները՝ կապված սեզոնային առկայության սղության և Աֆրիկայի կողմից պահանջարկի ավելացման հետ: 

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.7 տոկոսով՝ արտացոլելով Եվրամիությունում և աշխարհի երկրորդ խոշորագույն շաքարավազ արտահանող երկրում՝ Թայլանդում արտադրության կրճատման հեռանկարները` պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով, ինչպես նաև Չինաստանի կողմից ներմուծման մեծ պահանջարկը: 

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը աճել է 5.9 տոկոսով: Կայուն են եղել հատկապես արմավենու յուղի գները, ինչպես նաև սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները: Աճը հիմնականում համաշխարհային ներմուծման կայուն պահանջարկի պայմաններում արմավենու յուղ արտադրող առաջատար երկրներում արտադրության ակնկալվող կրճատումների հետևանք է:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը գործնականում անփոփոխ է մնացել հուլիս ամսվա համեմատ: Օվկիանիայում սեզոնային արտահանման առատ ծավալների ակնկալիքի ֆոնին նվազել է պանրի և չզտված կաթի փոշու գնառաջարկը, իսկ կարագի գները բարձրացել են Եվրոպայում արտահանման հնարավորությունները խստացնելու պատճառով՝ օգոստոսի տաք ջերմաստիճանային պայմաններում կաթի ծավալների նվազման պատճառով: 

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նույնպես համարյա անփոփոխ է եղել հուլիսի համեմատ, սակայն 8.9 տոկոս ցածր՝ 2019թ. օգոստոսի համեմատ, քանզի տավարի մսի և թռչնամսի ներմուծման ցածր պահանջարկը փոխհատուցվել է Չինաստանից խոզի մսի ներմուծման մեծ պահանջարկով: 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

ՄԱԿ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին