f

Անկախ

Իր գոյության մասին հանրությանը հիշեցնելու բոլոր անիմացիոն բնույթի փորձերը նպատակ ունեն լրացնել թերարժեքության բացը, գտնվել հանրության ուշադրության կենտրոնում


Դուք հասկանում ե՞ք, որ նրանք խնդիր ունեն մնալ ուշադրության կենտրոնում: Ընդ որում, էական չէ, թե ինչ առիթով կամ պատճառով. ձիու վրա, երկու տուփ ծխախոտի ու մեկ շիշ արաղի, մարմնի տարբեր բարեմասնություններ ցուցադրելու կամ էլ основной инстинкт ժանրի մեջ ընտեկան պերֆորմանսներում:

Կարծում եմ հոգեբաններն ավելի ստույգ կներկայացնեն ախտորոշումը, բայց ինձ համար ակնհայտ է, որ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդն ունի խորը հոգեբանական բարդույթ, ինչը շատ մոտ է թերարժեքության: Իր գոյության մասին հանրությանը հիշեցնելու բոլոր անիմացիոն բնույթի փորձերը նպատակ ունեն լրացնել թերարժեքության բացը, գտնվել հանրության ուշադրության կենտրոնում՝ չանսալով արժեքային և բարոյական անկման ու համընդհանուր ծաղրի առարկա դառնալու վտանգներին:

Սա բնորոշ չէ լուրջ և ծանրակշիռ քաղաքական գործիչներին, սակայն խիստ բնորոշ է սկանդալային կյանքով ապրող փոփ աստղերին, որոնք հանրային ուշադրության կենտրոնում մնալու համար պատրաստ են ծաղրի առարկա դարձնել նաև իրենց ընտանիքի անդամներին և հարազատներին:

Ժամանակակից շոու բիզնեսում շատ մեծ պոպուլարություն ունեն ընտանեկան ռեալիթի շոուները, որտեղ գլխավոր հերոսն ու իր ընտանիքի անդամները հայտնվում են տարբեր ծիծաղելի կամ սկանդալային իրավիճակներում՝ դիտումների ու լայքերի մեծ թիվ ապահովելու համար: Այս տիպի շոուներում յուրաքանչյուր սերիան մի նոր պատմություն է, որը ոչ մի տրամաբանական կապ չունի նախորդ սերիայի պատմության և իրավիճակի հետ:

Դրա վառ օրինակը մեր հայրենակից Քիմ Քարդաշյանն է, ով հանրային ճանաչելությունը բարձրացնելու համար ընդհուպ հասավ նրան, որ տեսանկարահանեց իր անկողնային բաց տեսարանը և դրեց այն ազատ շրջանառության մեջ:

Մեկ բան ակնհայտ է. ուշադրության կենտրոնում մնալու ծրագիրը երաշխավորում ու ամբողջացնում են քննադատները, իսկ մեր պարագայում՝ իշխանության ընդդիմախոսները՝ ծաղրելով, քննադատելով ու քննարկելով պետության ղեկավարի գլխավորությամբ ցուցադրվող ռեալիթի շոուի հերթական սերիան: Դե իսկ ամբոխի տեսարանն արդեն ապահովված է:

Պատկերացրեք փոփ աստղի ընկճախտն ու հիստերիան, եթե քննադատներն ու ընդդիմախոսները ուղղակի չնկատեն ու արհամարհեն նրա խեղկատակությունները . . .

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին