Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված ԱՄՆ-ի միլիարդավոր դոլարների ծախսերը կորցրել են իրենց նշանակությունը այն բանից հետո, երբ Ռուսաստանում հիպերձայնային զենք հայտնվեց: Գրում է Gazeta.ru-ն:
Մեկնաբանելով երկրի միջուկային կարգավիճակը Սահմանադրության մեջ ամրագրելու առաջարկը՝ Պուտինը նշել է, որ արտասահմանյան փորձագետները աշխատում են միջուկային զենքը անիմաստ դարձնելու իրենց սեփականատերերի համար: Ընդ որում՝ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը միտված է Ռուսաստանի միջուկային ներուժը «արգելափակելուն», նշել է նախագահը:
Սակայն Պուտինի խոսքերով՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հիպերձայնային զենք ձեռք բերեց, ԱՄՆ-ի այդ նպատակների համար ծախսված միլիարդավոր դոլարները կորցրեցին իրենց իմաստը: