f

Անկախ

Բացօթյա տարածքներում դիմակ դնելը համաճարակաբանական տեսանկյունից ոչ մի դեր չի խաղում. պարտադրանքը դիմակը դարձնում է հակահիգիենիկ և միայն չտուգանվելու պարագա. համաճարակաբան


Ամռան ամիսներին շատ կանխատեսելի էր, որ կորոնավիրուսի վարակի նվազում նկատվելու է, քանի որ մարդիկ բաց տարածքներում ավելի շատ են ժամանակ անցկացնում, փակ տարածքներն ավելի հաճախ են օդափոխվում, իսկ վարակը հիմնականում փակ տարածքներում է տարածվում. Tert.am-ի հետ զրույցում նշեց բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը` խոսելով վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին:

Բժշկի կարծիքով՝ հակահամաճարակային սահմանափակումներն ինչ ձևով որ իրականացվել են, էականորեն չեն ազդել վարակի տարածման տեմպերի նվազեցման վրա, քանի որ ամիսներ առաջ, երբ սահմանափակված էր քաղաքացիների տեղաշարժը, այդ ժամանակ նկատելի էր դեպքերի բուռն աճ:

«Վերջին շրջանում շատ է շոշափվում դիմակներ դնելու թեման,  կարող եմ ասել, որ բացօթյա տարածքներում դիմակ դնելը համաճարակաբանական տեսանկյունից բացարձակապես ոչ մի դեր չի խաղում, նույնիսկ կարելի է ասել, որ այդ պարտադրանքը դիմակը դարձնում է հակահիգիենիկ և միայն չտուգանվելու պարագա՝ առողջության վրա իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով»,-նշեց Ռուբեն Հովհաննիսյանը:

Բժշկի կարծիքով` երբ պետության կողմից մարդկանց ազատությունները սահմանափակվում են, և իրենց սովորական վարքագծից շեղվող վարքագիծ է պարտադրվում, ապա դրա համար պետք է այդ սահմանափակումները մտցնող կողմը լիարժեք հիմնավորի դրանց անհրաժեշտությունը, ոչ թե մեղադրի, առավել ևս պատժի այն մասնագետներին կամ քաղաքացիներին, որոնք արդարացի մտահոգություններ ու կասկածներ են հայտնում դրանց վերաբերյալ։

 «Մինչ օրս ինքս չեմ տեսել խոր և համապարփակ գիտական վերլուծություններ, որոնք համաճարակաբանական տեսանկյունից ոչ թե մասնակի կամ «փորձանոթային» դեպքեր են լուսաբանում, այլ արտացոլում են դրանց թե ՛ կենսաբանական, թե ՛ առողջապահական, սոցիալական, հոգեբանական և այլ բազմաշերտ խնդիրները՝ իրենց մոտակա և հեռակա հնարավոր հետևանքներով»,- նշեց նա:

Անդրադառնալով երեխաների` դպրոցում դիմակ դնելու պարետի պահանջին, համաճարակաբանն ընդգծեց, որ գարնանային ամիսներից սկսած` երեխաները բակերում միմյանց հետ խաղացել են, քանի որ նրանց տանը պահելը թե ՛ ֆիզիկական և թե ՛ հոգեբանական առողջության տեսանկյունից կարող է այլ խնդիրներ առաջացնել, սակայն նրանց շրջանում վարակի բռնկման դեպքեր չեն գրանցվել:

«Անձնական դիտարկումներից ելնելով` կարող եմ փաստել, որ երեխաների դերը համաճարակի տարածման առումով շատ փոքր է, առավել ևս, տեսնելով, որ չկա այդ հարցի բազմակողմանի որևէ ուսումնասիրություն։ Այդ պարագայում երեխաների նման պարտադրանքի և առողջական ռիսկերի տակ դնելը և բացասական հնարավոր ազդեցությունները հաշվի չառնելը համարում եմ՝ անթույլատրելի»,-նշեց բժիշկը:

Անդրադառնալով վարակի երկրորդ ալիքի կանխատեսումներին` նա ասաց, որ իր համոզմունքն է, որ երկրորդ ալիք ասվածը հարաբերական է, որովհետև առաջին ալիքի մարում դեռ չենք ունեցել, պարզապես առաջին ալիքի ուժգնացում կարող է լինել` կապված սեզոնային հիվանդացության փոփոխությունների հետ:

Վարակաբանի կարծիքով` աշնանը կավելանան սուր շնչառական այլ վարակներ, քանի որ մարդիկ ավելի շատ են գտնվելու փակ տարածքներում, իմունային համակարգն էլ մարդկանց մոտ, սեզոնային կարգով պայմանավորված, որոշակիորեն ընկճվում է, սակայն, որքան կլինի այդ աճը, բժիշկը դժվարանում է պատասխանել, քանի որ բնական իմունիզացված շերտի տեսակարար կշիռը մեր հանրության մեջ չի պարզվել, ինչը, ըստ նրա, շատ ցավալի է:

«Այս ժամանակահատվածում կարելի էր իրականացնել բնակչության շրջանում վարակի տարածվածության և հիվանդացության ուսումնասիրման նպատակով կենսաբանական, ինչու չէ, նաև վարքաբանական հետազոտություններ, ինչը թույլ կտար առավել ամբողջական պատկերացում կազմել մեր երկրում համաճարակի ընթացքի առանձնահատկությունների, իրականացվող միջոցառումների արդյունավետության, դրանց նկատմամբ բնակչության վերաբերմունքի վերաբերյալ»,-եզրափակեց համաճարակաբանը։

Ռուբեն Հովհաննիսյան դիմակներ նոր կորոնավիրուս խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին