Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Ստամբուլում ընթացող մրցաշարում: Առաջին շրջանում նա 2 սեթում՝ 6-2, 6-0 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել թուրք թենիսիստուհի Պերմա Ազգենի նկատմամբ:
Երկրորդ շրջանում Գասպարյանի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնը: