f

Անկախ

Արմեն Սարգսյանի պատասխանն Արփինե Հովհաննիսյանին


Հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկեցին արդարադատության համակարգում իրենց պատկերացրած բարեփոխումների տեսլականն իրականություն դարձնելու համար:

Այս ցանկությունն իշխանությունների համար յուրօրինակ իդեա ֆիքս դարձավ, ու նրանք կարճ ժամանակում մտածեցին ամենատարբեր սցենարներ՝ ցանկալին իրականություն դարձնելու համար:

Գործընթացները հիմնականում պտտվում էին Սահմանադրական դատարանի շուրջ, և, ի վերջո, ԱԺ-ում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով դադարեցվեցին ՍԴ երեք դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չէր լրացել, ազատվեց ՍԴ նախագահի պաշտոնից։

Իհարկե, իշխանությունների համար սա կատարյալ լուծում կարելի էր համարել, եթե մասնագիտական համայնքներից չհնչեին առարկայական քննադատություններ և հակասահմանադրականության մասին որակումներ:

Նկատենք՝ Սահմանադրական դատարանի նախագահն ու 3 ՍԴ դատավորներն իրենց իրավունքների վերականգնման հարցով դիմել են ՄԻԵԴ, իսկ իշխանություններին տևական ժամանակ չի հաջողվում «հեռացրած» ՍԴ դատավորների փոխարեն նոր դատավորներ ընտրել:

168.am-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով անդրադառնալ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև այս հարցի շուրջ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակած բաց նամակին: Արմեն Սարգսյանին հասցեագրված նամակում մասնավորապես գրել էինք.

«Սահմանադրական դատարանի շուրջ քննարկումներն ու հնչող մասնագիտական գնահատականները շարունակում են մնալ ոչ հուսադրող:

Ի թիվս այլ իրավաբանների՝  Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ևս պնդում է https://ankakh.com/hy/article/26018, որ տեղի ունեցող գործընթացները հակասահմանադրական են:

Նա բաց նամակ է հղել Ձեզ և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արձանագրելով Սահմանադրության մի շարք խախտումներ և ձեր ուշադրությունը հրավիրելով տեղի ունեցողի վրա: Ա. Հովհաննիսյանի նամակը՝ ստորև.

«Հանրապետության նախագահի պաշտոնը վայելող Արմեն Սարգսյանին
Դեռ ձիու վրա գտնվող Ն. Փաշինյանին և իրենց մասնագիտությունը հարգող իրավաբաններին

Կներեք, բայց իրավական վակխանալիան կարճ չեղավ նկարագրել….

Տիարք Սարգսյան և Փաշինյան,

Կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը ձեր «գերզբաղված» առօրյայից մի փոքր կտրելու համար: Խնդրելու եմ, որ ժողովրդի մասին մտածելուց ծռված ձեր մեջքը ուղղեք, հպարտ քաղաքացիների խնդիրներից արցունքով լցված ձեր աչքերը բացեք, մի պահ դուրս գաք մեսսինջերից ու լսեք, թե ուր եք դուք ու միլիոններով պարգևավճարներ ստացած ձեր Չիրավաբանները հասցրել երկիրը:

Հիրավի ափսոսանք եմ հայտնում, որ այս թեմա-խայտառակությունն ի բնե ունակ չէ այնքան սրտիկ ու լայք, դիտում ու քոմենթ հավաքել, որքան, եթե ես այստեղ դնեի իմ` ձիուց ընկնելու, ձիու վրա թառելու, զենքով «կռիվ-կռիվ» խաղալու և նմանատիպ նկարներ կամ վիդեոներ, բայց… դե լավն էլ դա է, դուք ձեր ռեյԾինգի մասին չեք մտահոգվի ու գուցե ներեք ինձ արձակուրդից վերադարձի ձեր առաջին օրը «հարամելու» համար։

Հիշո՞ւմ եք այն «սրտառուչ» պայքարը, որ դուք մղում էիք ՍԴ-ի դեմ` մի լավ գովազդված ձրիակերի հորինած ճգնաժամը հաղթահարելու համար: Դե ուրեմն հանգիստ տեղավորվեք բազկաթոռի մեջ ու կարդացեք` ինչ եղավ, երբ «շաքարամանից երկու կտոր ադեկվատ իրավաբան պակասեց», ու ինչպես ստեղծվեց մեծամասշտաբ սահմանադրական ճգնաժամ:

Եվ քանի դեռ աշխարհի «ամենամասնագիտական» սահմանադրական հանձնաժողովը դեպի տիեզերք մի ուղղությամբ տոմս չի գնել թագավորական ընտանիքի հետ նույն օդը շնչած «մեծաշուք» մարդու համար, հիշեցնեմ, որ ինքը ի պաշտոնե մի «թղթի»` ՀՀ Սահմանադրության պահապանն է ու ստորև նկարագրված իրավիճակի հանգուցալուծման պատասխանատուն։

Կարդալը հեշտացնելու համար կներկայացնեմ իրավական եզրահանգումները, իսկ առանձին լինկով մանրակրկիտ իրավական հիմնավորումները` 13 էջ։

Հղումը՝ մեկնաբանությունում։

1. ՍԴ դատավոր Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ լիազորությունները ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ինչքան էլ ձեզ գժի տեղ դնեք: Հակիրճ` Սահմանադրության` 2020 թվականին փոփոխված 213-րդ հոդվածի 1-ին մասի տառացի վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ավարտման և պաշտոնավարումը դադարելու համար առկա է երկու նախապայման.

1) նա պետք է նշանակված լինի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն` մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը,

2) մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի ապրիլի 9-ի դրությամբ), նա պետք է պաշտոնավարած լիներ ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի։ Իսկ հիմա` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ, Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարել է առաջին անգամ՝ 1996-2003 թվականներին /7 տարի 4 ամիս/ և երկրորդ անգամ՝ 2014 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը /3 տարի 8 ամիս/, ընդհանուր առմամբ` 11 տարի, որը, անգամ Նոր Հայաստանում ավելի քիչ է, քան 12 տարին։ Ուրեմն` Սահմանադրության պահապան անձը պարտավոր է ապահովել տիկին Գյուլումյանի պաշտոնավարման շարունակությունը:

2. Հիշո՞ւմ եք ձեր սրտի ձրիակերի հորինված «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» տհաս բառախաղը: Ապրեք, դե վայելեք հետևանքները: Ըստ Սահմանադրական փոփոխություններով նախատեսված նոր կարգավորումների` մինչև 2018թ. ապրիլի 9-ը նշանակված ՍԴ անդամները միայն 2020 թվականի հունիսի 26-ից հետո են դիտարկվում որպես ՍԴ դատավորներ։ Այսինքն` մինչ այդ մարդիկ պաշտոնավարել են մի պաշտոնում՝ ՍԴ անդամի, որը ոչ 2015 թվականի Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներում սահմանված չի եղել, ավելին` չնախատեսված այս պաշտոնում պաշտոնավարած անձինք իրականացրել են սահմանադրական արդարադատություն։ Նման պայմաններում ամբողջությամբ ապալեգիտիմացվում են 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև 2020 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնավարած ՍԴ նախագահի և ՍԴ ԲՈԼՈՐ դատավորների գործունեության սահմանադրական հիմքերը, այդ կազմով ընդունված ՍԴ որոշումների իրավաչափությունը, քանի որ ստացվում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը նրանք պաշտոնավարել են ՍԴ անդամի պաշտոնում, որը ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով այլևս նախատեսված չի եղել, ավելին` այս չնախատեսված պաշտոնում պաշտոնավարած անձինք ապահովել են Սահմանադրության գերակայությունը և ընդունել են հարյուրավոր որոշումներ:

3. 2015 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը սահմանում էր, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար 1. Հանրապետության նախագահը, 2. դատավորների ընդհանուր ժողովը և 3. Կառավարությունը: Սրա հիման վրա կատարվել են 2 առաջադրումներ և ընտրություններ Ա. Դիլանյանի և Վ. Գրիգորյանի: Այս անցումային դրույթը նորովի խմբագրվել է Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով: Սահմանվել են առաջադրման նոր հաջորդականություն`

ա. Կառավարություն, բ. ՀՀ նախագահ, գ. Դատավորների ընդհանուր ժողով:

Այդ նոր հերթականությունը և ժամկետը այս մարդիկ տարածել են… արդեն եղած անցած` 2018 թվականի ապրիլի 9-ին հաջորդած ժամանակահատվածի վրա: Այսինքն, մեր ինքնահռչակ «իրավաբաններն» այս ՆՈՐ կարգավորումով, հետին թվով ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման արդեն իսկ կիրառած նախորդ կարգավորումից տարբերվող նոր հերթականություն են սահմանել:

Արդյունքը` ձեր սրտի դատավոր Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի առաջադրումը հետին թվով դարձել է հակասահմանադրական, քանզի ստացվում է, որ այս պահին ՍԴ կազմում պաշտոնավարում է Ա. Դիլանյանը, որին առաջադրել է մի սուբյեկտ՝ Դատավորների ընդհանուր ժողովը, որի առաջադրման հերթը չէր, և կա սուբյեկտ՝ Կառավարությունը, որը ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրեր դեռևս 2018 թվականին, սակայն առ այս պահը նրա կողմից առաջադրած ՍԴ դատավոր ՍԴ-ում չկա: Այլ կերպ ասած` երկու դատավորներն էլ իրավունք չունեն լինել ՍԴ-ում, էլ չեմ ասում, որ բոլոր ընդունված որոշումները դարձել են ապօրինի:

4. Այս պահին ՍԴ-ում, գործերի քննության առումով առկա է հետևյալ վիճակը. 8 գործերով քննության ընդհանուր/սկզբնական ժամկետն անցել է, 4 գործերով քննության առավելագույն ժամկետն է անցել, 1 գործով դատաքննության օրը քվորում չի եղել, 16 գործերով նախնական ուսումնասիրություն կատարելու, գործը քննության ընդունելու և փոխկապակցված այլ գործողություններ կատարելու ժամկետն է անցել, 14 գործերով զեկուցող դատավորի փոփոխություն չի իրականացվել և այդ առումով ժամկետ է բաց թողնվել: Գիտե՞ք՝ ինչու չի իրականացվել դատավորի փոփոխություն, բացատրեմ․ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների համաձայն, դատավորներին փոխելու նիստը պիտի տեղի ունենար հունիս 26-ից հետո երեքշաբաթյա ժամկետում: Այսինքն՝ մինչև հուլիս 17-ը այս դատավորները պետք է փոխված լինեին, ուղղակի քանզի ՀՀ նախագահը այն հրաժարվեց ստորագրել, որ չդատվի, այն ստորագրեց ԱԺ նախագահը, այն է` հուլիսի 22-ին: Բայց օրենքում գրված ժամկետը օրենքը ուժի մեջ մտնելու պահին սպառվել էր:

5. Ձեր շարադրանքով ստացվում է, որ մենք այլևս երբեք ՍԴ նախագահ չենք ունենալու, քանզի այնտեղից չի երևում՝ ում է դա վերաբերում, գործող ՍԴ նախագահի՞ն, թե՞ ցանկացած նոր ընտրվողի:

Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Օրենքը, որոնցով սահմանվում է ՍԴ գործունեության կարգը, նման իրավիճակների համար լուծումներ չեն նախատեսում:

Ամփոփելով` հանդգնում եմ խնդրել պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան` գեթ մեկ անգամ զբաղվե՛ք սահմանադրական ճգնաժամով, զբաղվե՛ք ձեր լիազորությունների անմիջական կատարմամբ, մինչև ՍԴ դատավորներ նշանակելը կարգավորե՜ք այս խայտառակությունը, մի քանի օր քրեական ենթամշակույթի դեմ Ձեր կատաղի պայքարը փոխարինեք Ձեր ու ձեր թիմակիցների շրջանում այնքան լայն տարածում ունեցող անգրագիտության, դեռահաս մեծամտության, անմար պատանեկության, մարտնչող տգիտության, լայնածավալ փնթիության ենթամշակույթի, թե կուզեք` անգամ մշակույթի դեմ պայքարով:

Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար
Ի.գ.թ., դոցենտ»:

1. Ինչպե՞ս կարձագանքեք այս նամակին:

2. Համամի՞տ եք նախկին նախարարի այն ձևակերպման հետ, թե ՍԴ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը չեք ստորագրել, որպեսզի «չդատվեք»:

3. Որպես ՀՀ Սահմանադրության պահապան՝ արդյո՞ք պատրաստվում եք հստակ ձևակերպումներով անդրադառնալ ՍԴ-ում տեղի ունեցող զարգացումներին:

4. Դուք՝ որպես պետության գլուխ, Սահմանադրության երաշխավոր, ինչպե՞ս կընդունեք ՄԻԵԴ այն որոշումը, որով կվերականգնվի ՍԴ նախագահի և ՍԴ երեք դատավորների խախտված իրավունքները»:

Ի պատասխան՝ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ ուղարկել են հետևյալ պատասխան-գրությունը.

«Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արփինե Հովհաննիսյանն արտահայտել է իր կարծիքը:
Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակում տարբեր առիթներով անդրադարձել է Սահմանադրական դատարանին վերաբերող հարցերին, այդ թվում նաև՝ իր դիրքորոշումն արտահայտելով  Ազգային ժողովի  ընդունած համապատասխան օրենքները ստորագրելով կամ չստորագրելով:
Հանրապետության նախագահի աշխատակազմը հետևում է միջազգային բոլոր, այդ թվում՝ դատական ատյաններում տեղի ունեցող՝ Հայաստանին առնչվող գործընթացներին: Անդրադառնալ մի որոշման, որն այսօր գոյություն չունի, առնվազն անտրամաբանական է»:

արմեն Սարգսյան Արփինե Հովհաննիսյան Սահմանադրական դատարան Հայաստան բաց նամակ

Այլ հոդվածներ հեղինակից

Միասին մենք կարող ենք փրկել հայրենիքը։
Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան. Panorama.am
Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է
Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը
Վազգեն Մանուկյանը ճգնաժամային իրավիճակներում կառավարելու, բանակցություններ վարելու մեծ փորձ ունի, ինչը կարևոր է․ քաղաքագետ. NEWS.am
«Սիսակ, Լենա, Լիլիթ... հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա, բայց չի դառնա». Մհեր Մկրտչյան
Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի. Մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն
42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկի ղեկավարն ու Փաշինյանը տարբեր բաներ են ասում
Մեզ հրամցվեց հերթական «թղթե շերեփը». անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք». Գևորգ Դանիելյան
Մենք ունենք մեր վարչապետը, երկրորդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից. Վահե Ղալումյան
Կրեմլ. Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը
Փորձագետներ. ԼՂՀ-ում ռուսական ռազմաբազա չի լինի, սակայն խաղաղապահների թիվը կարող է ավելանալ
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 54-ամյա տղամարդը մահացել է
Գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ, դատավոր Ֆարխոյան, ականջներիդ օղ արեք՝ չեմ նահանջելու, հիմա ինչ կարող եք՝ արեք իմ դեմ, որովհետև ես կանգ չեմ առնելու. Միհրան Հակոբյան
Փաստացի մնացել ենք «գյուղացին՝ ընդդեմ ադրբեջանցի զինվորների» վիճակում, սա ուղղակի խայտառակություն է. Գևորգ Գորգիսյան
Պատերազմում կրած պարտությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար բավարար հիմնավորում չէ․ Վահե Ղալումյան
ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվի 3 տարվա ստաժի պահանջ. նախագիծը հավանություն ստացավ
Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին
Ոստիկանները բերման են ենթարկել Նիկոլ Փաշինյանի համար Կառավարության շենք «դեղեր» տարած երիտասարդներին
«Մոսկվիչի» 14-ամյա ուղևորը գիտակցության չգալով մահացել է
Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
ԱԱԾ-ն ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ծառուկյանին՝ վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան
Ավելին
Ավելին