f

Անկախ

«Ժողովուրդը պետք է համոզվի, որ այս իշխանությունը կոռումպացված է, ապազգային և ծառայում է օտար շահերի»․ Հարութ Բրոնոզյան


Ամերիկահայ բնապահպան, քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանը Անկախ-ի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, Սփյուռքի հանձնակատարի հայտարարություններին և Հայաստան-Սփյուռք ներկա հարաբերություններին, իշխանության եկած ուժերի և Սորոսի միջև կապին, ազգային իշխանության ձևավորման հրամայականին։

-Պարոն Բրոնոզյան, Դուք Ամուլսարի հարցը բարձրացնում էիք դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ և իբրև մասնագետ՝ փորձում իշխանություներին ու ժողովրդին բացատրել հանքի շահագործման ռիսկերի ու վտանգների մասին։ Իշխանափոխությունից հետո թվում էր, թե Ամուլսարի հարցը վերջնականապես կհանգուցալուծվի, բայց այսօր այն կարծես մտել է փակուղի։ Ինչու՞ հարցն ի վերջո լուծում չի ստանում։

-Ես «Լիդիանի» գործունեությունը սկսել եմ ուսումնասիրել դեռևս 2014 թվականի վերջերից, իրենց հետ նամակագրություն եմ հաստատել, ուսումնասիրել եմ բոլոր փաստաթղթերը, իսկ վերջերս իմ միջոցներով նաև միջազգային առաջատար 4 մասնագետների եմ վճարել, որոնք ուսումնասիրել են բոլոր փաստաթղթերը, գնահատումներ են կատարել և ներկայացրել արդյունքները։ Դրանք վկայում են մեծ ռիսկերի ու վտանգների մասին։

«Լիդիանի» և ՀՀ կառավարության միջև 2016 թվականի ապրիլի 29-ին ստորագրված պայմանագիրը թերի է և ենթակա է խզման, քանի որ «Լիդիանը» պայմանագիրը ստորագրելու ժամանակ հանքի շահագործման վերաբերյալ ոչ բոլոր հետազոտություններն ու եզրակացություններն է կատարած եղել։ Իսկ աշխարհում չկա նման դեպք, երբ պայմանագիր կնքվի, բայց մյուս կողմը ամբողջական տեղեկատվություն չունենա գործունեության վերաբերյալ։

Բիոքիմիայի ոսումնասիրությունը դեռևս վերջնական չէ, պետք են հավելյալ ուսումնասիրություններ նաև  թթվային դրենաժի, ջրային բալանսի ուղղությամբ և այլն։

Այսինքն, «Լիդիանը» հանքը շահագործելու թույլտվություն է ստացել անբավարար տեղեկատվությամբ, հետևաբար հանգիստ կարելի է այդ թույլտվությունը չեղարկել։

Խնդիրներ շատ կան։ Եթե այդ հանքավայրը լիներ մեկ այլ տեղ, միգուցե ռիսկը նվազագույն լիներ։ Բայց հանքավայրն այնպիսի տեղում է, որ մեծ վնաս է հասցնելու Հայաստանի ջրային ռեսուրսներին։

Բացի այդ, «Լիդիանը» որևէ փորձառություն չունի, ոչ մի անգամ միջազգային ստանդարտներով որևէ բան չի արել, բայց անընդհատ խոսում է միջազգային ստանդարտներից։ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), որ ներդրում էր արել այս ծրագրում, իր ներդրումը հանեց մոտ մեկ ամիս առաջ։ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), որը ներդրում էր արել այս ծրագրում, նույնպես հետ քաշվեց 2017-ին։ Իսկ 2005-ին «Լիդիանը» Ամուլսարի այս ծրագիրը սկսել է ոսկու արդյունահանման աշխարհի խոշորագույն ընկերության Newmont-ի հետ։ Նրանք նույնպես դուրս եկան այս նախագծից 2010 թ.-ին: Դա ցույց է տալիս միջազգային բանկերի և Newmont-ի անվստահությունը Լիդիանի և Ամուլսարի նախագծի վերաբերյալ:

Այսինքն, բոլոր փաստերը վկայում են, որ կան շատ լուրջ ռիսկեր ու խնդիրներ, իսկ Հայաստանի կառավարությունը դեռ մտածում է։ Ինչի՞ մասին է մտածում։ Փոխանակ պրոբլեմը լուծեն, ավելի են խորացնում իրենց անորոշությամբ, հետևաբար իրենք հավասարապես պատասխանատու են այդ ռիսկերի ու խնդիրների համար։

-Իշխանափոխությունից հետո Դուք եկաք Հայաստան և Ամուլսարի հարցով հանդիպումներ ունեցաք ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ տպավորություն ստացաք այդ հանդիպումներից, ի՞նչ արդյունք դա տվեց։

-Ոչ միայն ես, այլև Ամուլսարի հարցն ուսումնասիրող 4 մասնագետներից երկուսն ինձ հետ էին։ Մենք հանդիպեցինք Էրիկ Գրիգորյանի, Տիգրան Ավինյանի, Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ, ներկայացրեցինք մեր հետազոտության արդյունքները, բացատրեցինք, որ մեծ ռիսկեր կան։ Բայց ինչպես հասկացա, Ավինյանն ի սկզբանե «Լիդիանի» կողմն էր, Էրիկ Գրիգորյանն էլ հստակ դիրքորոշում չէր արտահայտում։ 

Ես այսօր էլ շարունակում եմ պնդել, որ հանուն Հայաստանի շահի՝ այս ծրագիրը պետք է չեղարկել։ Կառավարությունը պետք է կարողանա որոշում ընդունել։ Բայց ինչպես երևում է, իրենք չեն եկել խնդիրները լուծելու, եկել են դեռ մի բան էլ այդ խնդիրները խորացնելու համար։

-Պարոն Բրոնոզյան, հայրենադարձության թեման Ձեր գործունեության առանցքային կողմերից է, Դուք երկար տարիներ վարել եք նաև հաղորդաշար, որը կոչվում էր «Վերադարձ Հայաստան»։ Ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի վերջին հայտարարությունները, ըստ որոնց՝ հայրենադարձության խթանումը առաջնահերթ խնդիրներից չէ, Հայաստանը պատրաստ չէ լայնածավալ հայրենադարձության և այլն։

-Նման բան ասելով՝ ինքն արդեն իսկ պատնեշ է դնում, որ սփյուռքահայը մտածի գալ Հայաստան։ Փոխանակ քաջալերեն, հակառակն են անում։ Փոխանակ ֆունդամենտալ, երկրի դեմոգրաֆիայի լուրջ ծրագիր պատրաստեն, Սփյուռքի տարբեր մասնագետների հետ կապեր հաստատեն,  միանգամից պատնեշ են դնում։ Փաշինյանը սկզբում անընդհատ հայրենադարձության մասին էր խոսում, հիմա արդեն այդ հարցն արդիական չէ իրենց համար, ինչն ապացուցում է, որ նրանք լուրջ չեն Հայաստանում և Սփյուռքում դրական փոփոխություններ կատարելու հարցում և չունեն հստակ մշակված ծրագրեր:

Այս իշխանությունները չեն ուզում երկրի խնդիրները լուծել, որովհետև չունեն ազգային գաղափարախոսություն, մտածողություն և նպատակներ: Այդ պատճառով երկիրը անորոշ իրավիճակում է գտնվում բոլոր ոլորտներում և ուղղություններում:

Սփյուռքահային Հայաստան բերողը նյութականը չէ։ Զգացականն այստեղ շատ ավելի զորավոր է։ Ես ինչո՞ւ եմ պարտականություն զգում իմ երկրի նկատմամբ, ինչու՞ եմ հարյուրավոր, հազարավոր ժամեր տրամադրում Ամուլսարի  ծրագիրը կարդալու համար, ինչո՞ւ եմ մասնագետներ վարձում, որ ուսումնասիրեն խնդիրը, ի՞նչ շահ ունեմ ես։ Ո՛չ մի շահ, շահը Հայաստանի ապագան է ու անվտանգությունը։

Սփյուռքի հետ պիտի աշխատել։ Ինչու՞ փակվեց Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի նախարարությունը։ Դա արդեն ազդակ էր, որ սա ապազգային իշխանություն է։ Նախկինում, երբ նախարարությունը կար, ավելի լուրջ կապեր կային։ Չնայած այն ժամանակ էլ հայրենադարձության ծրագիր չկար։ Ներկայումս պետք է հայրենադարձության լուրջ ծրագիր մշակել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Եթե պիտի ձուլվենք, ապա ի՞նչ ծրագիր կա դա կանխելու համար։  Չձուլվելու համար նախևառաջ պետք է ունենալ ամուր, ազգային պետություն։

- Դուք նախորդ իշխանությունների օրոք նույնպես կոշտ քննադատությամբ էիք հանդես գալիս։ Այնուամենայնիվ, որևէ դրական փոփոխություն այս իշխանութան օրոք չե՞ք տեսնում։ Որևէ բան չի՞ փոխվել դեպի լավը։

-Դրական բաները պետք է տեսանելի լինեն։ Ամենակարևորը տնտեսական զարգացումը պետք  է լիներ, որը չկա։ Սփյուռքի հետ մասնավոր կապեր չկան, հստակ ծրագրեր չկան։ Ամեն ինչ միայն խոսքով է, ցույց տալով, բայց ոչ իրական աշխատանքով ու արդյունքներով։ Իսկ խոսելով ու ֆեյսբուքով երկիր չես կարող կառավարել, պետք է աշխատես, պետք է ծրագրեր ունենաս և հավաքագրես որակավորված և փորձառու մասնագետներ, անկախ նախկին կամ ներկա իշխանությունից: Սևերի ու ճերմակների բաժանելով՝ երկիր չես կառուցի։ Հիմա ով քննադատում է, ուրեմն նախկի՞ն է։ Իրե՞նք ինչով են տարբերվում նախկիններից։ Ես պայքարել եմ նախկին ռեժիմի դեմ և հիմա դեմ եմ այս ռեժիմին։ Մեզ պետք է հայրենասեր ու որակավոր իշխանություն, ազգային իշխանություն։ Իսկ այն, ինչ այս իշխանություններն անում են, արդեն պարզորոշ երևում է, որ Սորոսի գաղափարախոսությունն է։ Իշխանության մեջ սորոսականների ներգրավումը ցույց է տալիս, որ ամեն ինչ գնում է ապազգային ուղղությամբ։ Այսօր ազգային ու ապազգային գաղափարախոսության միջև պայքար է, և իրենք ազդում են մտածելակերպի վրա, քանդում են ինքնությունը և ապագայի տեսլականը:

Ջորջ Սորոսը, եթե հիշում եք, այս տարվա հունվարին Դավոսի ֆորումում հայտարարություն արեց և քննադատեց Թրամփին, Պուտինին, Չինաստանի նախագահին և Հնդկաստանի վարչապետին։ Ինչո՞ւ հենց նրանց, որովհետև այս չորսը ազգային մտածելակերպ ունեն։

Ես կարծում եմ, որ Սորոսի գրասենյակը Հայաստանում պետք է փակվի։ Տարեկան 2-3 միլիոն դոլարով, ինչը չնչին գումար է, մեզ վերահսկում են ու իրենց ապազգային ու կործանարար ծրագրերն են առաջ տանում։

-Ի՞նչ եք կարծում, մոտ ապագայում հնարավո՞ր է Հայաստանում իշխանափոխություն և նոր, ազգային իշխանության ձևավորում։ Պատրա՞ստ է արդյոք հասարակությունը այդ փոփոխությանը, պատրա՞ստ են այդ փոփոխությանը քաղաքական ուժերը։

-Ժողովուրդը պետք է հասկանա, թե այս մարդիկ ովքեր են, ովքեր են նրանց հետևում կանգնած, և որքանով է շահելու ինքը՝ ժողովուրդը։ Երբ որ իրականությունը փաստերով ցույց տաս, ժողովուրդը կհասկանա, բայց գուցե մինչև դանակը ոսկորին չհասնի, ոտքի չկանգնի։ Ժողովուրդը պետք է համոզվի, որ այս իշխանությունը կոռումպացված է, ապազգային և ծառայում է օտար շահերի։

Իսկ քաղաքական ուժերը, ազգային ուժերը պետք է համախմբվեն՝ մի կողմ թողնելով իրենց նեղ շահերը։ Պետք է ժողովրդի հետ խոսեն մեր երկրի ապագա տեսիլքի մասին և այն մասին, թե ինչ է պետք անել։ Ժողովուրդը պետք է տեսնի այլընտրանք և պետք է արթնանա։

Հարութ Բրոնոզյան խմբագրի ընտրանի Ամուլսար Հայրենադարձություն Սփյուռք հարցազրույց

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին