Սպիտակ տունը ցանկանում է մոտ 4 միլիարդ դոլար ծախսել Մեքսիկայի հետ պատի համար
ԱՄՆ-ի վարչակազմը դիմում է ուղարկել Կոնգրեսին Պենտագոնի բյուջեից 3,8 միլիարդ դոլար տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է Inside Defence պարբերականը՝ հղում անելով փաստաթղթի տեքստին: Գրում է Gazeta.ru-ն:
Պարբերականի տվյալներով՝ 2,2 միլիարդ դոլար կտրամադրվի պաշտպանության նախարարության գլխավոր բյուջեից, ևս 1.6 միլիարդ դոլար՝ արտասահմանում ԱՄՆ զինված ուժերի գործունեության ֆինանսավորումից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կավարտվի մինչև 2020 թ․ նախագահական ընտրությունները: