f

Անկախ

Այս անարդարության լուծումը կլինի այն, որ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը մեծանա՝ վարձատրության բարձրացման հետ միասին. Կրթության փորձագետ


Դպրոցի տնօրենը չի կարող անընդհատ վերահսկել, որ աշակերտները պահեն հակահամաճարակային կանոները: Նա իր հերթին պետք է հանձնարարի ուսուցիչներին, ուսուցիչն էլ գիտելիքի փոխանցման, դասապրոցեսի կազմակերպման գործը թողած պետք է հետևի պահանջների պահպանմանը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

«Աբսուրդային իրավիճակ է ստեղծվում դպրոցներում, նաև անարդարության տարրեր կան նախարարության որոշումների մեջ: Հիմա 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դասարանի կեսը 3 օր է գնալու դասի, մյուս կեսը մյուս երեք օրն է գնալու: Իսկ այն դասարանները, որտեղ աշակերտների թվաքանակը 20-ից քիչ է 6 օր էլ գնալու են դասի և ստանալու են մյուսների համեմատ լիարժեք կրթություն: Եվ հիմա հարց է առաջանում, թե այս անարդարությունը ինչպես պետք է հաղթահարվի: Կիսվող դասարանների լուծումը կարող է լինել այն, որ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը մեծանա և վարձատրությունն էլ մեծանա, այսօր շատ ուսուցիչներ պատրաստակամ են կրկնակի աշխատել աշակերտների հետ»,-ասաց Մխիթարյանը:

Ուսուցիչ, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից Գոռ Գալստյանն էլ նշեց, որ եթե նախկինում կիսամյակային պլանը կազմվում էր օրինակ 15 շաբաթվա համար, հիմա այն դասարանները որոնք կիսվում են ոչ թե 15 շաբաթում են ծրագիրը յուրացնելու այլ 7,5 շաբաթում, ժամաքանականերն էլ պետք է կիսվի, որպեսզի ուսուցչի ծանրաբեռնվածությունը չավելանա:

«Փոխարենը ավելանում է աշակերտի ծանրաբեռնվածությունը: Առաջանում է կրթության իրավունքի անհավասարության խնդիր, մի դասարանում երեխան լիարժեք կրթություն է ստանում, մյուսում՝ ոչ: Աբսուրդը այն է, որ չի թույլատրվում 21 հոգանոց դասարանով դաս անել, բայց թույլատրվում է 60 հոգով խնջույք կազամակերպել առանց դիմակների»,-ասաց Գալստայանը:

Մխիթարյանն էլ նշեց, որ ավելի լավ կլիներ  անհատական մոտեցում ցուցաբերվեր, նվազագույն պայմաններ սահմանվեին, ընդ որում ոչ թե պահանջներ, որ անպայման դրանց հետևեին, այլ ուղեցույց ինչպես կարելի է ողջ պրոցեսը կազմակերպել, իսկ վերջանական որոշումը թողնել յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը: Փորձագետի կարծիքով յուրաքանչյուր փաստաթուղթ մշակելուց առաջ պետք է խորհրդակցել և անպայման մասնակից դարձնել այն մարդկանց, որոնք կիրառելու են դրանում նշված կանները:

«Կա ևս մեկ խնդիր. դասերը սկսվելուց առաջ ուսուցիչները պետք է թեստավորվեին, բայց մեծ մասը չի թեստավորվել: Ինչ կստացվի, եթե չթեստավորված ուսուցիչը մտնի դասարան»,-ասաց Մխիթարյանը:

Հեռավար կրթության մասին խոսելիս Մխիթարյանը նշեց, որ այսօր ուսուցիչների մեծ մասը չի տիրապետում հեռավար կրթության գործիքակազմին, չկա միասնական հարթակ, որով բոլոր աշակերտները մասնակցեն դասապրոցեսին:

«Նախորդ կիսամյակում հեռավար ուսուցման միջոցով մենք ոչ հնարավորություն ունեցանք  գիտելիքի փոխանցման հնարավորությունները նայել, ոչ կրթության որակը կարողացանք չափել, ոչ մի բան չկարողացանք անել, անգամ չկարողացանք աշակերտների մասնակցությունը գնահատել: Ու այս պարագայում շատ կարևոր էր, որ օր առաջ երեխաները գնային դպրոց, որովհետև աշակերտը շատ բան սովորում է անգամ սովորական շփումից»,-նշեց Մխիթարյանը:

Ըստ ոլորտի մասնագետների՝ թեև մեծ է ռիսկը, որ նորից բռնկում կլինի, բայց ժամանակից շուտ կանխատեսումներ անելը և մտածել, որ կվերադառնանաք հեռավար կրթության սխալ է:

ՀՀ ԿԳՄՍ Ատոմ Մխիթարյան Գոռ Գալստյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին