Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:
Առցանց մրցաշարի 4-6-րդ տուրերի ընթացքում նախ Արոնյանը զիջեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, այնուհետ կիսեց միավորը Պենտալա Հարիկրիշնայի և Ջեֆրին Սյոնի հետ:
Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում ընթանում է 4-րդ տեղով: Առաջատարը Մագնուս Կարլսենն է:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար: