f

Անկախ

Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովից հետո. Ռոբերտ Քոչարյան


Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց Լիսաբոնի գագաթաժողովից հետո՝ 1996 թվականից։ Այս մասին երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում տեղադրված՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով շրջանառվող թեզին, թե ինքն է Ղարաբաղը դուրս բերել բանակցություններից։

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն սկսել են 1991 թվականից։ Դա մի ֆորմատ էր, որը շարունակվել է բոլոր նախագահների ժամանակ, եւ տարօրինակ կլիներ, եթե համանախագահողները չփորձեին միջազգային հարթակներն օգտագործել նման հանդիպումների համար։ Եթե կա որեւէ բազմակողմ հանդիպում, եւ նախագահներն այնտեղ են, շատ բնական է, որ համանախագահները պետք է փորձեն հակամարտող կողմերին նստեցնել մեկ սեղանի շուրջ։ Հետեւաբար, իմ հանդիպումները Ալիեւի հետ նորություն չէին։ Մինչեւ ինձ Ալիեւի հետ հանդիպում էր առաջին նախագահը՝ 1991թ-ից, եւ ինձանից հետո այդ հանդիպումները Ալիեւ-որդու հետ շարունակել է արդեն երրորդ նախագահը։ Ե՞րբ Ղարաբաղը դուրս մնաց։ Լիսաբոնի գագաթաժողովից հետո։ Ըստ էության, 1997 թվականի ընթացքում ես չեմ հիշում որեւէ հանդիպում՝ Ղարաբաղի մասնակցությամբ, եւ այդ ֆորմատը ուղղակի դուրս մնաց բանակցային գործընթացից։ Ոչ թե ես փոխարինեցի մեկին։ Ես շարունակել եմ այն հանդիպումները, որոնք մինչեւ ինձ ունեցել է առաջին նախագահը, եւ ինձանից հետո՝ երրորդ նախագահը։ Առանձին բանակցային գործընթաց շատ ակտիվ սկսվել էր 1995 թվականին, նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի միջեւ։ 1995-1996 թթ․ -ին հանդիպել են, եթե չեմ սխալվում, 11 անգամ։ Եվ այն ժամանակ բոլոր հանդիպումներից հետո հանդիպումների մասին Արկադի Ղուկասյանին Ժիրայր Լիպարիտյանն էր պատմում, կամ, եթե ես Երեւանում էի, ինձ հետ էր հանդիպում եւ պատմում՝ թե ինչ են բանակցել։ Այսինքն, կար առանձին ֆորմատ, եւ իրենք ընդունում էին, նաեւ Ժիրայր Լիպարիտյանն էր իր հարցազրույցներում մի քանի անգամ նշել, որ տեսնում են, որ գործընթացը փակուղու մեջ է, եւ մտածել են այդպիսի առանձին ֆորմատով միգուցե որոշակի լուծումներ գտնեն։ Ավարտվեց այդ գործընթացը լիսաբոնյան որոշումներով, որտեղ Հայաստանը ուղղակի մնաց մենակ։

Իմ տպավորությամբ, հայկական կողմից բանակցողները չէին հավատում, որ Ղարաբաղը կարող է ընդհանրապես ճանաչվել՝ որպես անկախ պետություն։ Ես քանի անգամ քննարկել եմ այդ հարցը Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Շատ բարձր ինտելեկտի տեր մարդ է, անկասկած, բայց ես տեսնում էի, որ այդ մարդը չի հավատում, որ մենք կարող ենք հասնել մեր հռչակած նպատակներին։ Ուղղակի չէր հավատում։ Այսպես է ըստ էության վերացել ֆորմատը։

Հիմա ընդհանրապես ի՞նչ ֆորմատներ ունենք բանակցային գործընթացում։ Առաջինը․ Մինսկի խմբի աշխատանքն է՝ այցելություններ տարածաշրջան եւ հանդիպումներ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի նախագահների հետ։ Իմ ժամանակ գրեթե պարտադիր էր Ղարաբաղ գնալը եւ Ղարաբաղում՝ հենց նախագահի նստավայրում, հանդիպում էին նախագահի հետ։ Հիմա մի քիչ ավելի քիչ են գնում, բայց կարող է նաեւ Ղարաբաղի նախագահը գալ եւ հանդիպում ունենալ այստեղ։ Երկրորդ ֆորմատը դա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն են, որոնք եղել են 1991 թվականից եւ շարունակվում են մինչեւ այսօր, ուղղակի հիմա Հայաստանին ներկայացնում է վարչապետը։ Եվ երրորդ ֆորմատը մոնիտորինգի խմբի գործունեությունն է, որը եւս ակտիվ աշխատում է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Ղարաբաղի իշխանությունների հետ։ Ըստ էության երեք ֆորմատից Ղարաբաղը չկա մեկում, եւ ասել որ Ղարաբաղն ընդհանրապես չկա բանակցային գործընթացում, ուղղակի սխալ է։ Պե՞տք է Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանին։ Այո՛, պետք է։ Կհամաձայնվի՞ Ադրբեջանը՞։ Չեմ կարծում, որ կհամաձայնվի։ Բայց, այո, ձգտելը միշտ պետք է։ Եվ երբեք պետք չէ Ադրբեջանին որեւէ առիթ տալ, որեւէ լուրջ փաստարկ տալ՝ Ղարաբաղի մասնակցության հարցում մերժումը հիմնավորելու համար»։

Մեկ էլ որ դու ասում ես․ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ»։ Այդ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ ասում ես, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանին։ Հարց է առաջանում՝ հանուն ինչի՞ ես դու Ադրբեջանին էական հնարավորություն տալիս ասել, որ նրանք վերջապես իրենք են հաստատում, որ դա նույն միավորն է, եւ ինչու պետք է նույն միավորի շրջանակում այս սեղանի շուրջ բանակցենք երկու հոգու հետ։ Գիտե՞ք, այս իշխանությունը ոչ միայն չգիտի, ինչ անել, այլ նաեւ չգիտի՝ ինչ չի կարելի անել, եւ սա մեծ պրոբլեմ է։ Դուք ինչ էլ սարք գնեք խանութից, առաջին հերթին վրան գրված կլինի, թե ինչ չի կարելի անել այդ սարքի հետ։ Դեղորայքը երբ որ գնում եք, դրա ինստրուկցիա մեջ գրված է լինելու, որ պարագայում չի կարելի այն խմել, ինչի է հասցվելու վնասը։ Եվ Ղարաբաղի հարցում առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ չի կարելի անել, այդ տաբուները այս հարցում ուղղակի պետք է լինեն, ինչից հետո ժամանակ է պահանջվում խորանալ, հասկանալ, մշակել մի ծրագիր, թե ինչ պետք է անել։ Այսօր չգիտեն՝ ինչ չի կարելի անել։ Հիմա սա է։ Ըստ էության, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չի եկել։ Ես 1998 թվականից եմ նախագահ, եւ Ղարաբաղը այն ֆորմատով չի եղել, այն ֆորմատը առանց Ղարաբաղի չի վերականգնվել, որովհետեւ եթե այն ֆորմատը վերականգնվի, ապա, պարզ է, որ Ղարաբաղը եւս լինելու է այն ֆորմատի մեջ»,– ասել է նա։

Ռոբերտ Քոչարյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին