f

Անկախ

Ուսումնական պրոցեսի դադարեցումը պայքարի ընդունելի տարբերակ չէ. հորդորում եմ վերսկսել դասերը. Դիանա Գալոյան


Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է. համալսարանում ընդհանուր ժողովի կողմից ձեւավորված է կազմ կոմիտե. Խնդիրը մեկ հարցի հետ է կապված, որ համալսարանում հուլիսի 17-ին տեղի է ունեցել ռեկտորի մրցույթը, սակայն դրա արդյունքները մինչեւ հիմա չեն հաստատվել: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դիանա Գալոյանը, ով այդ մրցույթի արդյունքում ընտրվել է ռեկտոր:

Նշենք, որ համալսարանը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական պրոցեսը:

Գալոյանը ներկայացրեց այս ամբողջի նախապատմությունը՝ նշելով. «Երկու տարի Տնտեսագիտական համալսարանը չունի ռեկտոր, կառավարում են պաշտոնակատարները: Այս տարվա հունիսին վերջապես հայտարարվեց մրցույթ եւ դրա արդյունքում ես ստացել եմ խորհրդի ընդհանուր ձայների 2/3-ը, եւ արդեն երկու ամսից ավելի սպասում ենք նշանակմանը: Համալսարանի գիտխորհուրդը դիմել է և վարչապետին, և ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով անհապաղ հաստատել որոշումը, կամ պարզաբանեն, թե ինչու է ձգձգվում հաստատման գործընթացը: Դրանից անցել է շուրջ մեկ ամիս, մենք պատասխան չենք ստացել: Դա էր պատճառը, որ համալսարանի կոլեկտիվը որոշեց ակցիա անել, երթով գնաց կառավարություն հարցի պատասխանը ստանալու համար: Այնտեղ խոստացան 1-2 ժամվա մեջ պատասխան տան, բայց դեռ չեն արձագանքել: Սա մեզ համար անընդունելի է»,-ասաց Գալոյանը՝ հավելելով, որ ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը կառավարության կողմից օրենքի իմպերատիվ պահանջն է:

«Փաստորեն ձգձգվում է օրենքի իմպերատիվ պահանջի կատարումը, ինչն առաջացնում է մտահոգություն կոլեկտիվում: Մենք այս քայլին գնացել ենք այն պատճառով, որովհետեւ երկխոսության բոլոր մեթոդները սպառել ենք: Կարծում ենք, որ իրավական պետությունում նման վերաբերմունքը բուհի, կրթության հանդեպ չի կարելի ընդունելի համարել: Մյուս կողմից մեզ որոշակիություն է պետք: Օրինակ, մեր բուհը միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, եւ մեր միջազգային գործընկերները պայմանագիր չեն կնքում պարտականությունները կատարողի հետ, որովհետեւ գտնում են, որ մի քանի ծրագիր է, դրա համար պետք է վերջնական ակտը ստորագրողը լինի»,-ասաց Դիանա Գալոյանը:

Նա խոստովանեց, որ ուսումնական պրոցեսի դադարեցումը պայքարի ընդունելի տարբերակ չէ, դա ընդունելի էր այնքանով, որքանով եր ձայնը լսելի կդառնար. «Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը, բայց նաեւ պատրաստվում ենք կոլեկտիվով մեր պայքարը այլ հարթակներում իրականացնենք»:

ՀՊՏՀ Դիանա Գալոյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին