Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն, մոլորակի վրա կորոնավիրուսային վարակի դեպքերը գերազանցել են 32 միլիոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, Մոսկվայի ժամանակով ժամը 22.35-ի տվյալներով, աշխարհում COVID-19 հիվանդությունով վարակվածների թիվն արդեն 32,039,142 է կազմում: 979 338 հիվանդ մահացել է վարակի պատճառով: Իսկ 22 024 644 մարդ վերականգնվել է:
Վարակների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 6 954 456 դեպք, երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 5 732 518 դեպքերով, երրորդում Բրազիլիան է՝ 4 624 268 վարակվածներով։
Չինաստանի իշխանությունները 2019 թ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդությունն առաջացնում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակ։ Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը համաճարակ հայտարարեց: