f

Անկախ

Դատարանը հետաձգեց դատախազության եւ ՀՔԾ-ի որոշումների դեմ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» բողոքների քննությունը


Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի եւ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքների քննությունը հետաձգվեց՝ աշխատանքային ժամի ավարտի պատճառով։

Նշենք, որ նրանց պաշտպանը դեմ էր բողոքի քննության հետաձգմանը։ Նա պնդում էր, որ աշխատանքային ժամի ավարտին դեռ 40 րոպե կան, եւ, որ իրենք կհասցնեն ներկայացնել իրենց բողոքը։ Այնուամենայնիվ դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 6-ին։

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանն անհիմն մերժեց իրենց միջնորդությունը՝ դատական նիստը շարունակելու վերաբերյալ. «Մինչեւ բուն քննարկմանն անդրադառնալը անհրաժեշտ է նախ լսել բողոքի բովանդակությունը, որը բավականին ծավալուն է, 40 րոպեն բավական ժամանակահատված էր, որպեսզի կարողանայի ներկայացնել բողոքի բովանդակությունը»։

Նա նշեց, որ եթե հետագայում դատարանին ինքնաբացարկի հիմքեր լինեն, ապա կներկայացնեն։

«Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը անկհայտ ապօրինի որոշում է եւ դատարանին նյութերը չտրամադրելը գուցե ժամանակ  շահելու համար է»,- ասաց նա։

Նշենք, որ դեռեւս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։

Հանցագործության մասին քաղաքական երեք ուժերի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել էր նաեւ դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքը առաջին ատյանի դատարան։

Հայաստան ԲՀԿ ՀՅԴ Հայրենիք կուսակցություն

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԺ-ն երկրորդ եւ վերջին ընթերցմամբ մի շարք փոփոխություններ է հաստատել գործող օրենքներում
Հայաստանում մարդկանց որոշակի խմբերի վարկային պարտքերը կարող են ներվել
ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է հարկային արտոնությունները պետության օգտին գնվող ապրանքների համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ
Սասուն Միքայելյանին այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է. Թագուհի Թովմասյան
Երդվում եմ՝ աշխարհի ոչ մի բանակցություն քեզնից չի խլի արյունովդ սնած Արցախիս հողը. Կարին Տոնոյան
Փաշինյանը վստահ է, որ ՌԴ-ն շարունակելու է անել առավելագույնը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ
Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ
Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները. ԼՂ ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում. վարչապետ
Էս մարդը իր ողջ լսարանի համար գրեթե ամեն լուսաբանում ա Արցախի պատերազմը՝ թուրք-ադրբեջանական ահաբեկչության համատեքստում
Փաշինյանը քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կոչ արեց կամավորական ջոկատներ կազմել
ՇՄ նախարարությունը զգուշացրել է Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի մասին
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Իջևանում
Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը
Մնացականյան-Լավրով հանդիպման ժամանակ որպես առաջնահերթ նպատակ ընդգծվել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը
Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան
ՊԲ–ն հրապարակել է զոհված 62 զինծառայողների անունները
Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի. Նիկոլ Փաշինյան
Հայկական ավիափոխադրողները պատերազմի առաջին օրվանից կատարում են հումանիտար առաքելություն
Բանկերը կդիտարկեն պատերազմում հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը․ ՀԲՄ
Դանիելյանը մոռացել է իր անցյալը, դավաճանել նախկին թիմին. Armlur.am
France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել
Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը
Մահացել է Տ․ Եղիշե ավագ քահանա Սարգսյանը
Ավելին
Ավելին