f

Անկախ

Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը


Այսօր` փետրվարի 17-ին, պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ Ապրիլի 4-ը լռության օր է, իսկ ապրիլի 5-ին՝ կիրակի օրը, տեղի կունենա հանրաքվեն:

«Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձևավորվել է: Շտաբի ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է:

Խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չի ձևավորել։ Եվ «Լուսավոր Հայաստանը» և ԲՀԿ-ն  հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեի գործընթացին: Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ»-ի քարոզչության կողմ գրանցելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 17-ն է: Վաղը` փետրվարի 18-ին, «Ոչ»-ի քարոզչության կողմ ձևավորելու և գրանցվելու համար ԿԸՀ կարող է դիմել առնվազն 50 քաղաքացիներից կազմված խումբ:

Արտախորհրդարանական ուժերից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ևս չի մասնակցի հանրաքվեի գործընթացին, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է արել «անտեսել հակասահմանադրական» հանրաքվեն: Փոխարենը, սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն են հայտնել մի խումբ իրավաբաններ ու իրավապաշտպաններ:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել էր Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները դադարեցնել: Նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը տապալվեց, սակայն ընդունվեց հարցը հանրաքվեի դնելու որոշումը:

1995 թ. Սահմանադրության ընդունումից հետո 2020 թ. ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն թվով 4-րդ փորձն է: Վերջին 25 տարվա ընթացքում Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվել 2003, 2005 և 2015 թթ..: Սահմանադրական հանրաքվեին «Ոչ» է ասվել միայն 2003 թ.:

հանրաքվեի քարոզարշավ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին