f

Անկախ

ՅՈՒՆԻՍԵՖ․ Հակամարտությունները, կլիմայական ճգնաժամը և ՔՈՎԻԴ-19-ը հսկայական վտանգ են ներկայացնում կանանց և երեխաների առողջության համար


 Նոր զեկույցի համաձայն, կանանց և երեխաների առողջության բարելավման գործում գրանցված ձեռքբերումների համար սպառնալիք են հակամարտությունները, կլիմայական ճգնաժամերն ու կորոնավիրուսը։
 
Պաշտպանելով առաջընթացը. վերելք, վերաձևակերպում, վերականգնում 2020թ. զեկույցը ընդգծում է, որ 10 տարի առաջ «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» շարժման մեկնարկից ի վեր, որը գլխավորում էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, զգալի առաջընթաց է գրանցվել աշխարհում կանանց, երեխաների և դեռահասների առողջության բարելավման գործում․

  • մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 2019 թվականին հասել էր բոլոր ժամանակներում գրանցված ամենացածր մակարդակին,
  • վերջին տասնամյակում ավելի քան 1 միլիարդ երեխա է պատվաստվել կանխարգելելի հիվանդությունների դեմ,
  • իմունիզացիայի և ծննդաբերության որակյալ ծառայությունների և մաքուր խմելու ջրի հասանելիության ցուցանիշը անցել է 80 տոկոսը,
  • 2000 թվականից ի վեր մայրական մահացության դեպքերը կրճատվել են 35 տոկոսով՝ 2010 թվականից ի վեր գրանցելով ամենամեծ անկումը,
  • վերջին տասնամյակում մոտավորապես 25 միլիոն մանկական ամուսնություններ են կանխվել։

Այնուամենայնիվ, հակամարտությունները, կլիմայի անկայունությունը և կորոնավիրուսային համավարակը վտանգի տակ են դնում բոլոր երեխաների և դեռահասների առողջությունն ու բարեկեցությունը: Մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը խորացնում է արդեն իսկ գոյություն ունեցող անհավասարությունները՝ հանգեցնելով առողջապահական կարևոր միջամտությունների խափանումների։ Սա, իր հերթին, անհամաչափորեն ազդում է առավել խոցելի կանանց և երեխաների վրա:
 
Համավարակով պայմանավորված արգելափակումների գագաթնակետին 192 երկրներում փակվեցին դպրոցները, ինչի հետևանքով տուժել է 1,6 միլիարդ աշակերտ: Աճել են ընտանեկան բռնությունները, աղջիկների և կանանց նկատմամբ բռնությունները, ինչպես նաև՝ աղքատությունն ու սովը։
 
«Անգամ մինչև կորոնավիրուսային համավարակը, աշխարհի որևէ կետում յուրաքանչյուր վեց վայրկյանը մեկ մինչև հինգ տարեկան երեխա էր մահանում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Համավարակի առաջին օրերից ի վեր հակամարտությունների գոտիներում և խոցելի միջավայրում ապրող միլիոնավոր երեխաներ է՛լ ավելի մեծ դժվարությունների են բախվել։ Մենք պետք է միասին աշխատենք համավարակի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ ամրապնդելով առողջապահական համակարգերը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք պաշտպանել և փրկել կյանքեր»:
 
2019 թվականին 5 տարեկանից ցածր 5,2 միլիոն երեխա և 1 միլիոն դեռահաս մահացել է կանխարգելելի հիվանդություններից: Յուրաքանչյուր 13 վայրկյանը մեկ նորածին երեխա է մահացել: Յուրաքանչյուր ժամը մեկ 33 կին մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ օրական 33,000 աղջիկ հարկադրված ամուսնացել է՝ մեծամասամբ տարիքով իրենից շատ ավելի մեծ տղամարդու հետ։
 
Զեկույցը կոչ է անում համաշխարհային հանրությանը պայքարել կորոնավիրուսի դեմ` միևնույն ժամանակ հարգելով այն պարտավորությունները, որոնք կարող են բարելավել կանանց և երեխաների կյանքը, որպեսզի չխորանա խոստումների և իրականության միջև առկա անդունդը:

Զեկույցի համաձայն՝ վերջին տասնամյակում գրանցած կանանց, երեխաների և դեռահասների առողջությունը բարելավելու առաջընթացը չպետք է կրի համավարակի ազդեցությունը: Եթե երեխաների կանխարգելելի մահերի դեմ ուղղված պայքար չծավալվի, 2020-2030 թվականների ընթացքում կարող է մահանալ մինչև 5 տարեկան 48 միլիոն երեխա: Այս մահերի գրեթե կեսը բաժին կընկնի նորածիններին:
 
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» շարժման ներքո մեր համատեղ քայլերն առավել կարևոր են, քան երբևէ: Այսօր մենք պետք է վերահաստատենք մեր հանձնառությունը հանուն կանանց, երեխաների և ապագա սերունդների՝ ավելի առողջ, անվտանգ, արդար և կայուն աշխարհ ունենալու գործում», - նշել է ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ՅՈՒՆԻՍԵՖ նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախցի կանայք հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, նրան նամակ հանձնեցին՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը
Ֆրանսիան պատասխան միջոցներ Է պատրաստում Էրդողանի վիրավորական հայտարարությունների պատճառով
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 3.8 մլն դոլար դրամաշնորհ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը
Թրամփը  հայտարարել  է, որ Բայդենն «Աստծո դեմ է»
Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կարող են դիմել նաև Հայաստանում
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին
Իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին փոխարինեց ցուցակով հաջորդ թեկնածուն
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ. ՊՆ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 4.25 տոկոս. ԿԲ
ԱՀԿ-ն եվրոպական երկրներին խորհուրդ է տալիս ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարը
Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա
Հետաքննություն Արցախից․ ֆոտոլրագրողին հաջողվել է ողջ մնալ ու պատմել կատարվածը. Մեդիա պաշտպան
Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների համատեղ ասուլիսը. ուղիղ
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ զոհեր և վիրավորներ չկան. Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների. Շուշան Ստեփանյան
Աշխարհի  ամենահարուստ միլիարդատերերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 14 միլիարդ դոլար են կորցրել
Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռ
Բայց հաղթանակը օդից չի ընկնելու: Հաղթանակի համար հարկավոր է բեկում:
Նիկոլ Փաշինյանի սեփական «կետը»
Թող չվախենան՝ միշտ ստեղ ենք, ապահով ենք, լավ ենք. նոր տեսանյութ առաջնագծից
Թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին
Ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրգործ է հարուցվել․ Արկադի Խաչատրյան
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը․ Վահրամ Պողոսյան
Պարզ է արդեն, Միացյալ Նահանգները խոչընդոտում են Արցախ խաղաղապահների մուտքն, ինչի համար Պոմպեոն այդ շոուն կազմակերպեց, իմանալով հանդերձ, որ հրադադար չի լինելու։
Կորոնավիրուսից մահացած 26 անձանցից ամենաերիտասարդը 52-ամյա տղամարդ է.նրանցից մեկը ուղեկցող հիվանդություն չի ունեցել
Ավելին
Ավելին