Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավանում հրավառություն է։
Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերեց 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։
Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն էր կազմակերպել։
Նրա նկատմամբ նույնպես կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կոչ ենք անում պահպանել լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է։
Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել
Կարդացեք նաև
- Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
- «4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
- Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի