Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով լայնածավալ հարձակման անցած ադրբեջանական զինված ուժերը շարունակում են զինտեխնիկայի խոշոր կորուստներ կրել։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ ֆեյսբուքյան էջում 13։30-ի սահմանում տարածված տեսանյութից երեւում է, թե ինչպես են շփման գծի տարբեր հատվածներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակատանկային հրետանային միջոցներով ոչնչացնում շարասյուներով գրոհող հակառակորդի տանկերն ու զրահամեքենաները։
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3276624592373678