f

Անկախ

Լրագրությունը մի բնագավառ է որից եթե հանում ես էթիկան, ցնդում է, չկա, քանի որ լրագրության առաքելությունը հենց էթիկա է


«Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման բանավոր խոսքիս գրավոր տարբերակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ երբ խմբագիր էր, 2007 թվին «Մենք մեր մասին» ժուռնալին տված հարցազրույցում ասում է. «Այսօր հաճախ են խոսում լրագրողական էթիկայի մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»։
 

Ընդհանրապես յուրաքանչյուր բնագավառ, մասնագիտություն էթիկայով է առաջնորդվում՝ բժշկակական էթիկա, ճարտարապետական էթիկա, ոստիկանի էթիկա և այլն։
Լրագրությունը մի բնագավառ է որից եթե հանում ես էթիկան, ցնդում է, չկա, քանի որ լրագրության առաքելությունը հենց էթիկա է, օրինակ ճիշտ և սուտ խոսելը էթիկայի հարց է, ուրեմն, ճշմարտությունը հաղորդելը որ լրագրության գլխավոր առաքելությունն է, հանես, փլվում է լրագրությունը, քանի որ խաբելը էթիկայի խախտում է ընդհանրապես։
Լրագրողի, լրատվամիջոցի աշխատանքը արդյունավետ է եթե համակարգվածության մեջ է երկրի մյուս լրագրողների և լրատվամիջոցների հետ, քանի որ եթե մի լրատվամիջոց կեղծ լուր է հաղորդում, այս մեկը եթե նկատել է որ կեղծ է, պարտավոր է հերքել, քանի որ հիշենք՝ լրատվամիջոցի առաքելություն ճշմարտությունը հաղորդելն է, ուրեմն, այնտեղ որտեղ կեղծիք կա, իր գործն է այն հերքելը։
Հետևաբար լրատվամիջոցներն ու լրագրողները ստեղծում են մասնագիտական կազմակերպություններ ընդհանուր էթիկայի կանոնների շուրջ որ հսկեն միմյանց որ կեղծիք, ատելություն չտարծվի, իսկ եթե նկատում են որ մեկը դիտավորությամբ խախտում է էթիկան, սանկցիաներ են կիրառում, մինչև կազմակերպությունից հեռացնելը։
Այն երկրներում որտեղ լրագրությունը պրոֆեսիոնալ նվաճումներ ունի, այսպիսի կամզակերպությունները կենսունակ են, ազդեցիկ, օրինակ, եթե որևէ լրագրողի հեռացնեն իրենց կազմակերպությունից, նա այլ լրատվամիջոցում այլևս աշխատանք չի կարող գտնել։
Իսկ հասարակությունն էլ վստահում է միայն այն լրատվամիջոցներին և լրագրողներին որոնք այս կամզակերպության անդամ են։
Այն երկրները որոնք չունեն կամ որոնցում թույլ են զարգացած լրագրողական կազմակերպությունները, այլ հաստատություններն էլ ամուր չեն, իսկ բարեխղճ լրագրությունն էլ գնալով թուլանում է, անպետք դառնում, քանի որ չկարագավորվող լրատվական դաշտում ուր կարիերա են անում, նույնիսկ պատգամավոր դառնում կեղծարարները, բարեխիղճ մնալը անիմաստ է, խալաստոյ ֆռալ։ Օրինակ, լրագրողը կամ թերթը որևէ իրադարձության վերաբերյալ հավաստի լրատվություն է հաղորդում, իսկ միևնույն ժամանակ հզոր մեդիաները՝ կեղծիք են տարածում, և բարեխիղճ լրատվությունը ոչնչանում է կեղծիքի օվկիանոսում։
Հայաստանն իր անկախության 30տարիների ընթացքում չստեղծեց այսպիսի լրագրողական պրոֆեսիոնալ կազմակերպություն, որ ինքնակազմակերպեր լրագրողների աշխատանքը, և որի բացկայությունն է պատճառը որ հասարակությանը հեշտ մոլորեցնում են, իսկ այն խմբագիրը ով հայտարում է թե լրագրությունը էթիկա չունի, կեղծիքը որպես զենք օգտագործելով երկրի վարչապետ է դառնում, և արդեն էդ պաշտնում է հակաէթիկական հայտարություններ անում՝ ատելության խոսք ու կեղծ լուրեր տարածում, ապա ամբողջ պետական ապարատն էլ վերածում կեղծիք հաղորդող մարմինների։
Իսկ այս ժամանակներում, երբ կեղծիքը ուղղակի հեղեղով է տարածվում, հաճախ պետական մակարդակով, լրագրողական պրոֆեսիոնալ կազմակերպությունը առավել անհրաժերտ է, որ պատնեշի դեր խաղա այդ կեղծիքի հեղեղի դեմ և հասրակությանն էլ այդքան դյուրին չի լինի մոլորեցնել։
Օրինակ Հանրային հեռուստատեսույթունը, գիտենք, միշտ էլ ծառայել է իշխանության շահերին՝ կախված իշխանությունից և հանրայինի ղեկավարից այդ ծառայությունը նուրբ կամ կոպիտ է եղել։ Բայց այժմ Հանրայինը աննախադեպ կոպտորեն է խախտում էթիկան, ակնհայտ կեղծ լրատվություն է տարածվում, կոպտորեն խախտում անմեղության կանխավարկածը ի շահ գործող իշխանության (Օրինակ, անցյալ տարի հեռարձակված «Հայաստանի կորցված գարունը» ֆիլմը, իսկ այս տարի հունվարի 29֊ին Լուրերով «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» ռեպորտաժը )։
Եթե լիներ այնպիսի լրագրողական կազմակերպություն, ապա հանրայինի լրագրողները նրան թիկունք ունենալով իշխանության ճնշմանը կդիմադրեին կամ էլ, եթե հեռարձակեին դրանք, լրագրողական կազմակերպության առաջ պատասխանատվության կկանգնեին։
Երկու խոսք էլ կեղծիքի մասին. իհարկե ոչ մի լրատվամիջոց ապահովագրված չի սխալ լուր տարածելուց, լրագրողը կարող է բարեխղճորեն աշխատել, սակայն այսուհանդերձ վրիպել։ Խնդիրն այն է որ եթե լրագրողը կամ թերթը հայտնաբերում են սխալը, բարեխղճությունը պահանջում է հերքում տալ։ 

Պրոֆեսիոնալ լրագրության մեջ ամոթը ոչ թե սխալ տեղեկություն տարածելն է, այլ սեփական սխալը չխոստովանելն ու չհերքելը։
Պաշտոնական հաղորդագրությունների մասին.
Այս երկու տարված մեջ պարզվեց որ ԱԱԾ֊ի, ՀՔԾ֊ի ոստիկանութան հաղորդագրությունները մեղմ ասած վստահություն չեն ներշնչում, հաճախ ուղղակի կեղծիք են, որ քաղաքական ճնշումների նպատակ են հետապնդում։ լրատվամիջոցը իր պատին ճպպացնելով իրավապահների հաղորդգրությունը դառնում է կեղծիք տարածող հարթակ։

 Ի՞նչ անել, գոնե հավասարակշռություն պահելու համար հաղորդագրության մեջ հիշատակվող անձանց պատասխանն էլ հետը տեղադրել, իսկ ավելի պրոֆեսինալ կլինի եթե լրատվամիջոցը սեփական հետաքննությունն անցկացնի պարզելու համար թե ինչ են իրականում ներկայացնում իրավապահների հաղորդագրությունները։


 

ՖԲ Գրառում Վահան Իշխանյան խոսքի ազատություն «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկում

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին