Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 8481 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջաններում հաստատվել են COVID-19 կորոնավիրուսային վարակի 8481 դեպքեր, այդ թվում 2170 դեպքերը (25,6%) հայտնաբերվել են առանց կլինիկական դրսևորումների», - նշվել է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում արձանագրվել է COVID-19- ի 1,176,286 դեպք:
Նախօրեին Ռուսաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի 8232 դեպքեր:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 33 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 24 միլիոն մարդ, իսկ ավելի քան 1 միլիոն հիվանդ մահացել է: