ՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն շախմատիստների հերթական դասակարգման աղյուսակը:
Լևոն Արոնյանը 2767 միավորով 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարը կրկին Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է 2863 միավորով:
Ֆաբիանո Կարուանան 2828 միավորով 2-րդ է, իսկ եռյակը եզրափակում է Դին Լիրենը (2791):
Լավագույնների թվում են եւս 3 հայ գրոսմայստերներ: Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, Հրանտ Մելքումյանը 78-րդ տեղն է զբաղեցնում, Կարեն Գրիգորյանը՝ 85-րդ: