Սեպտեմբերի 30-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին՝ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաչիկ Գ․, ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի քարերին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։