f

Անկախ

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել ՀՀ


Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործություննրի քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի նկատմամբ՝ հայտնում ենք, որ քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն:

Ավելին՝ քրեական գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:

Ի պատասխան երեխաների որդեգրման գործընթացում մասնակցություն ունեցած միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունների՝ հայտնում ենք, որ նախաքննական մարմնի կողմից երբևէ չի տարածվել տեղեկատվություն` այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների կողմից թույլ տրված ապօրինությունների, ինչպես նաև՝ օրգանների անօրինական վաճառք իրականացնելու նպատակով երեխաների որդեգրումներ կազմակերպելու վերաբերյալ:

Նախաքննական մարմնի կողմից մինչ այժմ հրապարակվել են միայն տեղեկություններ` որդեգրումների գործընթացում մասնակից տարբեր անձանց և կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված առերևույթ ապօրինի գործընթացների վերաբերյալ` չխախտելով  հրապարակման ենթակա տեղեկատվության թույլատրելի սահմանները:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք սույն գործընթացների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին, այդ տվյալները կարող են հայտնել նաև նախաքննական մարմնին՝ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու համար:

Հայտնում ենք նաև, որ ինչպես դիմումատուների, այնպես էլ որդեգրված երեխաների և նրանց ծնողների տվյալները հրապարակման ենթակա չեն, և հանդիսանում են նախաքննական գաղտնիք:

ՀՀ Քննչական կոմիտե Երեխաների որդեգրում

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին