f

Անկախ

Գորիսը ամենահիմնական տարանցիկ կետն է վիրավորների տարհանման համար. Թորոսյան


Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ունենք սրված ռազմական իրավիճակ Արցախի տարածքում, որի պատճառով ունենք բազմաթիվ զոհեր վիրավորներ, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Միասնական տեղեկատվկան հարթակում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել Ստեփանակերտից, դա իմ երրորդ այցն էր: Ստեփանակերտը ամբողջությամբ գտնվում էր ռմբակոծության տակ: Որեւէ տարբերություն չկար այդ ռմբակոծության թիրախների առումով. Դրանք թե ռազմական, թե քաղաքացիական օբյեկտներն էին, հատկապես ենթակառուցվածքային, ինչը փաստացի խափանում է բնակչության բնականոն կյանքը:

Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը, ինչպես նաեւ ՀՀ-ից օգնության հասած մեր գործընկերները, փաստացի երբեմն զրկված են լինում կարիք մեջ հայտնված մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտը կամ այլ քաղաքները գտնվում են ռմբակոծության տակ եւ նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել քաղաքացիներին, որոնք այդ օգնության կարիքն ունեն:

Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին: Այնքան մոտ, որ հիվնդանոցը դղրդաց: Նույն հաջողությամբ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին»,-ասաց նա:

Թորոսյանը նկատեց, որ բժշկական անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն է, որ չի բացառվում, որ ուղիղ հարված լինի բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն:

Արսեն Թորոսյանը ցույց տվեց հրթիռի կտոր՝ նշելով, որ ամբողջ Ստեփանակերտը այսպիսի բեկորներով լի է: «Թիրախի տակ է ամեն ինչ: Քաղաքում ականատես ես լինում քանդված բնակելի շենքեր, հողին հավասարեցված տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչն անթույլատրելի է, հատկապես արգելված զինատեսակների օգտագործմամբ:

Չնայած այս ամենին, մենք մեր հայրենակիցների կողիքն ուժեղ կանգնած ենք, ամբողջ Հայաստանի ու Արցախի բժշկական հանրությունն իր մյուս գործերը թողած զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ: Գորիսը ամենահիմնական տարանցիկ կետն է այդ գործում: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հաղթելու ենք»:

ՀՀ Առողջապահության նախարարություն Արսեն Թորոսյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին