РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ միջազգային օժանդակությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան Լեռնային Ղարաբաղում վերջ տալ ռազմական հակամարտությանը: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք կասկած չունենք, որ միջազգային հանրության օժանդակությամբ հակամարտության կողմերը, ի վերջո, կդադարցնեն ուժի գործադրումը և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա:
Ավելի վաղ Նարիշկինը հայտնել էր, որ ահաբեկչական կազմակերպությունների զինյալները Լեռնային Ղարաբաղ են ուղևորվել