Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Բանն այն է, որ այն պետք է անցկացվեր դեկտեմբերի 9-13-ը Բաքվում, որին հայտ չէր ներկայացրել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
«Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը գործկոմի առցանց նիստով առաջնության նոր վայր է դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։
Որոշումից մեր թիմը երկընտրանքի առջև չկանգնեց։ Նախ ՝ եվրոպականում օլիմպիական ուղեգիր չի խաղարկվում և բացի այդ, մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում, որպես տուգանք պետք է վճարեր երեք հազար եվրո։