ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մտավոր ունակությունները: Գրում է Gazeta.ru-ն։
Խոսելով Ռուսաստանի, Չինաստանի ու ԿԺԴՀ ղեկավարների մասին ՝ Թրամփը նշել է, որ «նրանք 100% սուր միտք» ունեն:
Խոսելով Բայդենի ինտելեկտի մասին՝ Թրամփը հավելել է, որ չի կարելի, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահ լինի մի քաղաքական գործիչ, որի մասին չի կարելի նույնն ասել։
«Նա ոչ 100%, ոչ 80%, ոչ 60% ինտելեկտ ունի», - եզրափակել է Թրամփը: