Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի՝ այսօր կայացած Շվեդիա-Հայաստան (10:0) հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Որոշվել է, որ Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը Հայաստանի Մ-21 հավաքականում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա շուտով:
Անտոնիո Ֆլորեսը չի շարունակի աշխատանքը ՀՀ ֆուտբոլի Մ-21 հավաքականում
Կարդացեք նաև
- Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
- Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
- Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել