f

Անկախ

«Փաստ». «Մինչեւ մեզ համար քաղաքական ձեռնտու իրավիճակ կստեղծվի»


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմներին: Լավրովի հարցազրույցը տարբեր վերլուծությունների եւ արձագանքների առիթ դարձավ: «Փաստ» թերթի հետ զրույցում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես բացեց «առարկայական բանակցություններ» ասվածը, որը ենթադրում է թեկուզեւ մինչ այս հայտնի երկու կոմբինացիաները. տարածքների զիջում, խաղաղապահների տեղակայում, իսկ Արցախի կարգավիճակն էլ թողնվելու էր հաջորդ փուլին կամ հետագային: «Լավրովն ասաց այն, ինչ այսօր կա սեղանին:

Մեծ հաշվով, պարզ դարձավ, թե այս վերջին բանակցություններն ինչի շուրջ են: Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով հանդես եկավ: Ն. Փաշինյանի խոսքից պարզ է դառնում, որ հայկական կողմը համաձայն չէ այդ տարբերակին, որին համաձայն է Ադրբեջանը: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բանակցային սեղանին մենք այս առումով դժվարություններ ունենք. այսինքն, ներկայացված ճանապարհային քարտեզը մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ այն չի ապահովելու ո՛չ մեզ համար ցանկալի կարգավիճակը, ո՛չ էլ երկարաժամկետ խաղաղությունը:

Սա, իհարկե, դժվարացնում է մեր գործը: Հիմա ստացվում է, որ Հայաստանն ու Արցախը ինչ-որ մի բաղադրիչով մենակ են մնացել թե՛ միջնորդների, թե՛ ադրբեջանաթուրքական տանդեմի առաջ, որովհետեւ, փաստացի, իրենց ասածները համընկնում են Ադրբեջանի ուզածին: Եզրակացնելով թե՛ Ն. Փաշինյանի, թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերից, մենք պատրաստվում կամ առնվազն չենք խուսափում երկարաժամկետ պատերազմից մինչեւ այն կետը, որտեղ դիվանագիտությամբ ու բանակցություններով մեզ համար քաղաքական ձեռնտու իրավիճակ կստեղծվի»,-ասաց Բաբայանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

բանակցություններ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին