f

Անկախ

«Փաստ». «Թմբիրից» պետք է հանել միջազգային կառույցներին


«Փաստ» թերթը գրում է. «Այսօր նախատեսվում է բողոքի ձայն բարձրացնել ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչին լինել Ստեփանակերտում, Վարդենիսում, Հադրութում, Մարտակերտում, Շուշիում եւ իր աչքերով տեսնել, թե ինչպես է ավերված Ղազանչեցոց եկեղեցին, ինչպես են ադրբեջանցիները թիրախավորել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այսօր մեծապես կարեւորվում է միջազգային կառույցներից պահանջել, ինչու ոչ՝ նաեւ ստիպել, որ արդարացի գնահատական հնչեցնեն ահաբեկիչների հարձակումից տուժած բնակավայրերի ու մարդկանց մասին։

Ընդհանրապես, այս օրերին հաճախ է խոսվում, որ Արցախում ընթացող պատերազմի եւ նրա հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները (ՄԱԿ, ԵՄ եւ այլն) ոչ մի լուրջ դիտարկում ու կարծիք չեն հնչեցնում եւ չեն ներկայացնում իրենց վերաբերմունքը։ Ավելին՝ հարցի վերաբերյալ ոլորտային մասնագետների բարձրացրած աղմուկից հետո միայն նախօրեին ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Շոմբի Շարպը մի քանի «մտահոգիչ դեպքերի» մասին է բարձրաձայնել, որը գլխավորապես վերաբերում էր ՀՀ տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը «Փաստի» հետ զրույցում հատկանշական է համարում, որ ՄԱԿ ներկայացուցիչը ոչ մի խոսք չի ասել Արցախում տիրող անմարդկային ոճրագործությունների եւ հակամարդկային պատերազմի մասին, որի պատճառով տասնյակ մարդիկ այսօր փաստացի անտուն են մնացել, իսկ ադրբեջանաթուրքական հրոսակները հետեւողականորեն թիրախավորում են Արցախի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքները, ընդհուպ եկեղեցիներ ու հիվանդանոցներ։ «Այնինչ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում ՄԱԿ գրասենյակն ակտիվ աշխատում է, այն էլ՝ «ծեղը գերան» սարքելու սկզբունքով։ Կարծում եմ՝ սպասվող ակցիաների նման ակցիաներ շարունակաբար պետք է անել՝ միջազգային կառույցներին «թմբիրից» հանելու նպատակով»,-նշեց Ա. Հովասափյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բողոքի ակցիա ՄԱԿ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին