Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:
«Երևանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա է գործուղել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, հանդիպմանը մասնակցելու համար Բաքուն ներկայացուցիչներ չի ուղարկել: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժում է ՌԴ-ի նախաձեռնությունը,- ասել է խոսնակը:- Երևանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին այցելել Մոսկվա»: